Տոնոյան․ 5-րդ շարասյան վերաբերյալ թեզը ԶՈւ–ում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է
«Հինգերորդ շարասյան» վերաբերյալ նետված թեզը ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է: Նման կերպ է արձագանքել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Փաշինյանն իր մարտի 14-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»: Տոնոյանն արձագանքել է հենց այս հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին, իսկ փաստաբանական խումբը ստացված հարցերը միավորել է մեկում։
«Չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որևէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա: Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը և սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը»,–ասել է Տոնոյանը։
Հարցին, թե Փաշինյանը երբևէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա` Տոնոյանը պատասխանել է, որ այդպիսի ակնարկ անգամ չի եղել: Նա նշել է նաև, որ թեմայի քննարկումն անընդունելի է իր համար։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը վերջիններս նաև կալանավորվել են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.