Թվում է` գիտաֆանտաստիկայի ժանրից է, բայց կաշխատենք. Անդրեասյանը` ակադեմիական քաղաքի մասին
Կրթության զարգացման ծրագիրը, որն ի թիվս այլ բարեփոխումների ներառում է նաև բուհերի միավորումը, կմեկնարկի այս տարվա մայիսից։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա չի նշանակում, որ մայիսին կսկսվի բուհերի միավորումը, գործընթացը երկար է տևելու»,- ճշգրտեց նա։
Անդրեասյանը հավելեց, որ կրթության զարգացման ծրագրով նախանշվել են մի քանի հստակ թիրախներ` Հայաստանը պետք է ունենա պետական ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ, մինչև 2030 թվականը այդ բուհերը պետք է ունենան շատ ուժեղ գիտահետազոտական բաղադրիչ։ Նրա խոսքով` կան հստակ ժամկետներ և որոշումներ, որոնք չպետք է անտեսվեն:
Անդրեասյանն ընդգծեց` շատ կարևոր է, թե ինչպես պետք է կառուցվի ակադեմիական քաղաքը, ինչ պայմանների պետք է բավարարի, ինչ ֆունկցիոնալ առանձնահատկություններ պետք է ունենա, որտեղ պետք է տեղակայված լինի։
«Մենք խոսում ենք շատ մեծ կառույցի մասին, որը ունենալու է երեք տարբեր կլաստերներով տեղակայվածություն։ Արվեստի կլաստերը լինելու է «Հայֆիլմի» տարածքում։ Տեխնոլոգիական կլաստերը տեղակայված է լինելու Աշտարակի մոտ` Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` երրորդ կլաստերը բավականին մեծ է և կարող է ներառել կրթական, սպայական, հնարավոր է` միջազգային բուհեր:
Միաժամանակ նա հավելեց, որ կլաստերները ներառելու են ոչ միայն լսարաններ, հանրակացարաններ և սննդի կետեր, այլև, օրինակ, ժամանակակից համերգասրահներ, կինոթատրոններ և այլն։ Նախարարը վստահեցրեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը ևս կլուծվի։
«Ես հասկանում եմ, որ երբ խոսում ենք նման նախագծերի մասին, թվում է, թե ինչ-որ գիտաֆանտաստիկ բան է, բայց սա կոնկրետ նախագիծ է, և մենք հետևողականորեն աշխատելու ենք»,- ասաց նախարարը։
Ըստ Անդրեասյանի` նախագծի ֆինանսավորման չափը պարզ կլինի նախագծումից հետո։ Դիտարկվում է մասնավոր հատվածի մասնակցության տարբերակը։ Նա չբացառեց ծրագրի փուլային իրականացումը` այս համատեքստում նշելով, որ ամենայն հավանականությամբ գործընթացը կսկսվի արվեստի կլաստերից։
«Այս պահին քննարկում չկա, թե ակադեմիական քաղաքի կառուցումից հետո կոնկրետ ինչպես են օգտագործվելու գործող բուհերի շենքերը»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.