Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼ ԽԱՉԱՏՈՒՐՈՎՆԵՐԸ
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը գրել է. «Պետության հենասյուներից մեկը, եթե ոչ գլխավորը՝ բանակն է։ Եթե վարկաբեկվում և թուլանում է բանակը, ապա դրանից հետո պետության փլուզումը դառնում է տեխնիկայի հարց։
Մինչև 2018-ի իշխանափոխությունը և իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն աշխատում էին/են բանակի դեմ։ Հատուկ նշանառության տակ են առնվել Արցախյան 1-ին պատերազմում աչքի ընկած ռազմաքաղաքական գործիչները, ինչպես նաև ողնաշար ունեցող մյուս զինվորականները։
2018-ի իշխանափոխությունից հետո հարձակումները բանակի ու զինվորականների նկատմամբ ստացան պաշտոնական քաղաքականության տեսք։ Գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ կարվեց։ Խաչատուրովին քրեական գործի մեջ ներքաշելով՝ իշխանությունները լուծում էին և՛ բանակի, և՛ ՀԱՊԿ-ի վարկաբեկման խնդիր։ Դա նաև հարվածեց հայ-ռուսական հարաբերություններին։ Թե ինչի հանգեցրեց այդ հարաբերությունների վատացումը՝ տեսան բոլորը։
Ուշագրավն այն է, որ ադրբեջանական նոր ագրեսիայի և հնարավոր էսկալացիայի ֆոնին բանակն ու զինվորականները շարունակում են մնալ փաշինյանական իշխանության թիրախում։
Օրերս կալանավորվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գենարալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։
Հանրային տեսակետ ու մթնոլորտ ձևավորող տարբեր հարթակներ կան մեզանում, կան հեղինակավոր անհատներ, որոնց խոսքը ևս ազդեցիկ է։ Առաջարկում եմ բոլորս ներգրավվենք Խաչատուրովին և մեր պետության պաշտպանունակության ապահովման գործում ավանդ ունեցողներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 19:57
Нынешняя ситуация лишний раз подтверждает, что переговорного процесса, как такового, между Арменией и Азербайджаном нет. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2024-10-07 19:48
«Армения – страна без нефти, но это страна, у которой есть вода и умные люди, и она всегда была на высоких позициях по уровню образования.
-
2024-10-07 19:43
США и ряд западных стран пытаются вклиниться в процесс работы над мирным договором между Арменией и Азербайджаном. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков, комментируя вопросы нормализации отношений между Баку и Ереваном.
-
2024-10-07 18:55
Глава МИД России Сергей Лавров и генсек СНГ Сергей Лебедев подводят итоги заседания Совета министров иностранных дел содружества, передает РИА Новости.