«Հրապարակ». «ՁԿԱՆ ԽԱՆՈՒԹԻ» ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՑՈՒՄԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԴԱՐՁՆԵԼ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկը` «ձկան խանութի» հարևանությամբ գտնվող, Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է դարձնել ստորգետնյա ավտոկայանատեղի, ինչը հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը, որոնք հույս ունեին, որ գետնանցումը կդառնա առևտրի նոր կենտրոն՝ Արամ-Բուզանդ-Մաշտոց խաչմերուկում գտնվող «Տաշիրի» կառուցած անցումի նմանությամբ։
Իսկ ավտոկայանատեղին՝ նախ, չի գործելու, չկա դրա անհրաժեշտությունը, քանի որ տարածքում վարչական կառույցներ չկան, երկրորդը՝ նոր բարդություններ է ստեղծելու բնակիչների համար, և ամենակարևորը՝ այս հատվածում նոր առևտրական հանգույցն աշխուժություն կմտցներ։
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Տարոն Գևորգյանը հաստատեց մեր լուրը՝ նշելով․ «Այո, հիմա մշակում ենք նման նախագիծ, որը պատրաստ կլինի հունիս ամսին: Նախատեսում ենք ձկան խանութին հարակից գետնանցումը, որն անմխիթար վիճակում է, դարձնել ավտոկայանատեղի։ Ամենայն հավանականությամբ՝ այդտեղ կունենանք նաև առևտրային ցանց` խանութ կամ սուպերմարկետ:
Անցումը նախատեսում ենք վերակահավորել ե՛ւ որպես ավտոկայանատեղի, ե՛ւ քաղաքացիների անցումն ապահովող վայր՝ նաև որոշակիորեն ծառայություններ մատուցելով քաղաքացիներին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.