«Փաստ». ԱՐԵՎՄՏՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԼԾՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ գործող առանձին շրջանակներ այս օրերին լծվել են նոր տեղեկատվական արշավի: Իմաստը Արևմուտքի ու արևմտյան քաղաքականության քարոզչական թեզերի «ամուր պաշտպանության» գործին թարմ շունչ հաղորդելն է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախնական ուսումնասիրություններով պարզվել է, որ հակառուսականության թեզերը առանձնապես հաջող չեն աշխատում Հայաստանում, փոխարենը ակտիվացել է «արևմտյան գծի» հանդեպ սուր քննադատությունը:
Ըստ այդմ, որոշվել է կտրուկ հակադարձել բոլոր նրանց, ովքեր «կհամարձակվեն» հավաքական Արևմուտքի, արևմտյան երկրների կամ պաշտոնյաների «թանին թթու» ասել: Ներկայում ինտենսիվ մոնիտորինգի են ենթարկվում ոչ միայն քաղաքական գործիչների, այլև հատկապես փորձագետների (ի մասնավորի՝ քաղաքագետներ, միջազգայնագետներ, տնտեսագետներ) գրառումները, հարցազրույցները, և բոլոր այն դեպքերում, երբ որևէ ձևակերպում գնահատվում է որպես Արևմուտքի ու արևմտյան քաղաքականության նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորման հավանականություն, անմիջապես հետևում է անդրադարձ՝ առավելապես հերքումների, «սուտ բռնելու» տեսքով:
Սրան զուգահեռ ակտիվացել է նաև ֆեյքային գործիքակազմը: Հիմնականում իշխանամետ կամ վերը նշված շրջանակներին հարող «էջերի» միջոցով հարձակում է սկսվում այդ փորձագետների էջերի վրա, ինչպես նաև հայհոյախառն, վիրավորական գրառումներ են կատարվում այն հարթակներում, որտեղ նշյալ «հերքումներն» են տեղ գտնում: Ի դեպ, կան տեղեկություններ, որ այս ամենն իրականացվում է Հայաստանի իշխանությունների «բարձր հովանու» ներքո»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.