Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենք Բելառուսին ՌԴ միջուկային զենքի փոխանցման նշաններ չեն տեսնում
ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսել, որ Ռուսաստանը միջուկային զենք է փոխանցել հարևան Բելառուսին, կիրակի ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
«Մենք որևէ նշան չենք տեսել առ այն, որ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) կատարել է այդ խոստումը կամ որևէ միջուկային զենք է ուղարկել», - ասել է Քիրբին CBS-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրացնում իր երկրի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հնարավորության հարցը։
«Ռոսիա 24» (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն) հեռուստաալիքով «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ՌԴ առաջնորդն ասել է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայվել է մարտավարական միջուկային զենք կրելու ունակ 10 ինքնաթիռ։
«Ալեքսանդր Գրիգորևիչը իրավացի է, ասում է՝ լավ, լսիր, մենք քո ամենամոտ դաշնակիցներն ենք։ Ինչո՞ւ են ամերիկացիները դա անում իրենց դաշնակիցների հետ, տեղակայվում իրենց տարածքում, սովորեցնում անհրաժեշտության դեպքում օգտագործել այս տեսակի զենք», - ընդգծել է ՌԴ նախագահը։
«Մենք պայմանավորվեցինք, որ այդպես էլ կանենք՝ առանց խախտելու մեր պարտավորությունները, շեշտում եմ, առանց միջուկային զենքի չտարածման մեր միջազգային պարտավորությունները խախտելու, մենք արդեն օգնել ենք մեր բելառուս գործընկերներին և զինել նրանց ինքնաթիռները՝ Բելառուսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։ 10 ինքնաթիռ պատրաստ է օգտագործել այս տեսակի զենք», - ասել է Պուտինը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».