Последние новости

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Մոսկվայում Լավրովի հետ առաջիկա հանդիպման պլանների մասին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ծրագրում է Մոսկվայում հանդիպում անցկացնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Ես շուտով Մոսկվայում կհանդիպեմ Ռուսաստանի արտգործնախարարի հետ»,-նրա խոսքը մեջբերում է Mehr-ը։

Նա նաև հիշեցրել է Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Օմանի, Կատարի, Քուվեյթի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Շվեյցարիայի և Պակիստանի ԱԳ նախարարների հետ վերջերս կայացած հեռախոսազրույցների մասին՝ հստակեցնելով, որ Թեհրանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ