Последние новости

ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՉ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՔԱՅԼ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Միայն թե Արցախում Ռուսաստանը ոչ թե ագրեսոր է, այլ խաղաղապահ

Արցախը այն վայրն է մոլորակի վրա, որտեղ Ռուսաստանն ընկալվում է ոչ թե որպես ագրեսոր, այլ խաղաղարար, ուստի Փաշինյանի այն հայտարարությունը, թե եթե ՌԴ-ն չի կարողանում կատարել խաղաղապահի գործառույթները, ապա թող դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին, պետք է գնահատել ոչ այլ կերպ, քան բացահայտ ոչ բարեկամական քայլ։

Համանման քայլ կատարեց մարտի 24-ին ՍԴ-ն, որը 25 տարի անց հանկարծ հայտարարեց, թե Հռոմի ստատուտը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, թեև 1998թ.ստորագրումից հետո կար հակառակ կարծիք, որը հիմա էլ պաշտպանում են փորձառու իրավաբանները։ ՍԴ որոշումը համընկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետախուզման և ձերբակալման մասին Միջազգային դատարանի որոշման հետ։ Եթե ՀՀ խորհրդարանը վավերացնի ստատուտը, ապա Հայաստանի տարածքում Պուտինին հնարավոր կլինի ձերբակալել և հանձնել Հաագայի տրիբունալին։

2000 թվականի հոկտեմբերի 5-ին Բելգրադում տապալվեց Սլոբոդան Միլոշևիչի ռեժիմը։ Ամերիկացիները, որոնք գլխավոր դեր խաղացին ինքնիշխան Հարավսլավիայի փլուզման մեջ, բռնեցին երկրի առաջնորդին և հանձնեցին Հաագայի տրիբունալին։ Հայտնի է, որ ամերիկացիները չեն ճանաչում ռազմական հանցագործություններ քննող միջազգային այլ տրիբունալներ։ Այլապես ստիպված կլինեին հանձնել իրենց քաղաքական գործիչներից շատերին, ինչպես նաև օկուպացիոն զորքերիրինակ՝ Իրաքում) գեներալներին: Հարկ կլիներ սկսել Ջորջ Բուշ կրտսերից, նրա պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդից և պետքարտուղար Քոլին Փաուելից։

Այն ժամանակ Արևմուտքի ատելությունը Միլոշևիչի հանդեպ ճիշտ նույնպիսին էր, ինչպիսին այսօր ատելությունն է ՌԴ նախագահի նկատմամբ, որին կարող են ձերբակալել միանգամից մի քանի տասնյակ երկրներ։ ՍԴ-ն, որը մի քանի տարի շարունակ Փաշինյանը ջարդում էր ծնկին զարկելով, վերջերս իր գիրկն ընդունեց Սեդա Սաֆարյանին, ուստի պատրաստ է քաղաքական պատվերների կատարմանը, որոնց թվին պետք է դասել նաև ստատուտի վերաբերյալ որոշումը։ Հիշեցնեմ, որ Հարավսլավիայի նախկին նախագահը մահացավ Հաագայի միջազգային տրիբունալի բանտում 2006 թվականի մարտի 11-ին։ Այն, որ այդ տրիբունալը ամերիկացիների և նրանց եվրոպական դաշնակիցների կողմից ստեղծվել է սեփական ռազմական հանցագործությունները թաքցնելու համար, հանրահայտ փաստ է։ Հայտնի է և այն, որ ոչ ոք պատիժ չի կրել Հարավսլավիային և Իրաքին հասցրած հրթիռա-ռումբային հարվածների համար։ Ընդ որում Իրաքում հրթիռա-ռումբային ժողովրդավարությունն անցավ 2 փուլ՝ ռազմական գործողություններից մինչև ամերիկյան զորքերի լայնածավալ պատժիչ գործողություններ՝ օդուժի և հրետանու կիրարկմամբ։

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՓԱՈՒԵԼԸ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԵՑ ՀՈՒՍԵՅՆԻ ՌԵԺԻՄԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ։ 2004թ. մարտին Իրաքի ռազմակայանում նա հայտարարեց ամերիկացի զինվորներին. «Դուք և ձեր ընկերները տապալեցիք դաժան բռնապետական ռեժիմը, որը սպառնալիք էր իր քաղաքացիների, տարածաշրջանի և աշխարհի համար»: Այսօր ԱՄՆ-ը փորձում է Հուսեյնի դերում ներկայացնել Պուտինին։ Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Հաագայի դատարանի որոշումը կայացվեց հենց այն ժամանակ, երբ հատուկ գործողության ուժերը վերահսկողության տակ վերցրեցին Բախմուտը և սկսեցին պատրաստվել լայնածավալ հարձակման, չնայած ՆԱՏՕ-ի երկրների կողմից հզոր զինատեսակների մատակարարմանը:

Այդ որոշումը զայրույթի և անզորության վկայություն է: Հավաքական Արևմուտքը չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ առ այսօր չի հաջողվել ծնկի բերել այն երկրին, որը կռվում է աշխարհի կեսի դեմ, և ինչո՞ւ Զելենսկուն 2023 թվականին արդեն երկրորդ անգամ չհաջողվեց լայնածավալ հակահարձակում սկսել, երբ Ռուսաստանը (և դա ընդունում են ՆԱՏՕ-ի փորձագետները) կռվում է դեռ բնավ ոչ ողջ ուժով։ Արևմուտքում արդեն խոսում են 21-րդ դարում Նապոլեոնի և Հիտլերի սխալների կրկնության մասին

Հավաքական Արևմուտքին չհաջողվեց ներսից պայթեցնել Ռուսաստանը:

Հավաքական Արևմուտքը է՛լ ավելի խայտառակ ձախողում կրեց Ռուսաստանը ներսից պառակտելու փորձերի հարցում։ Հաշվարկը կառուցված էր այն բանի վրա, թե ռազմական գործողություններից դժգոհությունը կիջեցնի Պուտինի վարկանիշը և կհանգեցնի ապակայունացման, բարենպաստ միջավայր ստեղծելով ԱՄՆ ԿՀՎ սցենարով գունավոր հեղափոխության համար։

Հաշվարկը չգործեց, Պուտինի վարկանիշը մնաց նույն մակարդակի վրա, Ռուսաստանը ցուցաբերում է ՆԱՏՕ-ի գերհզոր զինանոցին դիմակայելու և ծանրագույն պայմաններում գործընկերներ գտնելու ունակություն: Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի եռօրյա այցը հաստատեց Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում արդյունավետ համագործակցելու Չինաստանի կամքը: Նույնպիսի պատրաստակամություն է դրսևորում Իրանի ղեկավարությունը, որը ոչ վաղ անցյալում հաջողությամբ ճնշեց գունավոր հեղափոխության հերթական փորձը. ԿՀՎ-ին հերթական անգամ չհաջողվեց ներսից պայթեցնել Իրանը: Եթե Իսրայելի ավիացիան ԱՄՆ-ի ուղղորդմամբ սկսի ռմբակոծել Իրանը, ապա կարող է պատասխան ստանալ միջուկային մարտագլխիկներով, որոնցից Թեհրանը, ըստ թուրքական աղբյուրների, ունի մինչև 20 հատ, իսկ այլ տվյալներով՝ ավելի շատ։

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, հայ հանրությանը ծանոթ Ջոն Բոլթոնի վերջին հայտարարությունը հաստատեց արևմտյան ծրագրերի փլուզման մասին տեղեկությունները: «Եթե մենք չկարողանանք հաղթել Ուկրաինայում, ապա ի՞նչ ենք անելու, երբ Չինաստանը հարձակվի Տայվանի վրա»,- հարց հնչեցրեց Բոլթոնը, այդպիսով ընդունելով, որ ինքը վստահ չէ, թե Ռուսաստանը կպարտվի։

Զուր է Փաշինյանը շտապում հրապարակավ ստանձնել հավաքական Արևմուտքի խամաճիկի դերը. ասենք, քաղաքական շրջանակներում խոսակցություններ կան, որ դժվար թե բանը հասնի ստատուտի վերաբերյալ ՍԴ որոշման վավերացմանը խորհրդարանի կողմից։ Բայց ո՜վ գիտե, չէ՞ որ խորհրդարանական մեծամասնությունը, ինչպեսև ՍԴ-ն, հնազանդվում է Փաշինյանի կամքին, իսկ ռուսատյաց աննախադեպ հիստերիայի և եվրոպացի դիտորդների ժամանման խորապատկերին, որոնք, ռուսական կողմի վարկածով, կատարում են հետախույզների գործառույթներ, հետևելով ռուս զինվորականների տեղաշարժերին, ոչինչ չի կարելի բացառել։

Փաշինյանը ոտք է դրել Արցախից հրաժարման և ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությանը դավաճանման վտանգավոր ուղի։ Ոչ ոք չի կարծում, թե հայկական խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը հնարավոր կդարձնի, օրինակ, Ադրբեջանի նախագահ Ալիևի ձերբակալությունը 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի ֆոսֆորային ռմբակոծությունների համար։ Ռեժիմի պարագլուխը հերթական ոչ բարեկամական քայլն է անում ռազմավարական գործընկերոջ դեմ, որի խաղաղապահներն այսօր տեղում պաշտպանում են Արցախի 120 հազար բնակիչներին էթնիկ զտումներից։ ՌԴ-ի նկատմամբ դժգոհությունները (նույնիսկ միանգամայն արդարացիները) պատճառ չեն հավաքական Արևմուտքի դուդուկի տակ պարելու համար՝ ի վնաս հայկական շահերի։ ԱՄՆ-ին ու իր եվրոպական արբանյակներին Հայաստանն ու Ադրբեջանը այս պահին հետաքրքրում են լոկ որպես Իրանի հետ սահմանակից երկրներ։

Իրանը չափազանց մեծ առաջխաղացում ունի ուրանի հարստացման գործում, ուստի այդ երկրի «ժողովրդավարական ռմբակոծությունները» սարերի հետևում չեն, մանավանդ եթե հարկ լինի շեղել ողջ աշխարհի ուշադրությունը Ուկրաինայում բոլոր ուղղություններով հատուկ գործողության ուժերի լայնածավալ հարձակումից

Բրյուսելի ու Վաշինգտոնի դուդուկի տակ Նիկոլի պարերը կարող են զրկել հայերին միակ իրական պաշտպանությունից։ Մնում է հուսալ, որ Մոսկվան չի նույնացնում ռեժիմի պարագլխին բարեկամ հայ ժողովրդի հետ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջերս ՌԴ կատարած այցը թեկուզև վեհերոտ, բայց հույս ծնեց, որ ահագնացումը կարելի է եթե ոչ կասեցնել, ապա էապես թուլացնել, հատկապես Ուկրաինայում հատուկ գործողության ուժերի վերջին առաջխաղացման խորապատկերին։

Այսօր Արցախի և Հայաստանի մոտ ապագայի մասին գիտեն Փաշինյանն ու ևս մի քանի հոգի։ Հռոմի ստատուտի վերաբերյալ ՍԴ որոշումը որոշ իրազեկ աղբյուրներ կապում են Մոսկվային լռեցնելու Փաշինյանի փորձի հետ՝ խորհրդարանական մեծամասնության կողմից այդ որոշման վավերացման սպառնալիքով. չէ՞ որ նախկինում հենց ՌԴ-ից են բազմիցս հնչել ճակատագրական նախազգուշացումները հայ ժողովրդին։ Նիկոլին պետք է, որ ժողովուրդն այսօր հավատա, թե իրավիճակն այնքան անվտանգ է, որ ինքը կարող է իրեն թույլ տալ զբաղվել ուսանողական ավանի կառուցման ծրագրերով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПАШИНЯН КРИЧИТ ОТ СТРАХА
    2025-05-13 10:10

    Руководитель фракции "Айастан" генерал Сейран Оганян ответил на выпад спикера Алена Симоняна в адрес второго президента, дескать, Роберт Кочарян видится ему (Симоняну) в образе "российского шпиона". "Ален Симонян должен понимать, что он сам и вся нынешняя власть являются шпионами азербайджано-турецкого тандема", - заявил Оганян, за что получил от Пашиняна угрозу отправить его (генерала) в подвал СНБ. Впрочем, угроза касалась всех представителей парламентской оппозиции, которые адресовали главарю режима вопросы о коррупции. Пашинян в ответ вышел из себя и закатил истерику в зале пленарных заседаний. Истерика явно требовала медицинского вмешательства, однако скорую помощь никто не вызвал…

  • ОППОЗИЦИЯ НЕ ЖЕЛАЕТ ВЫЙТИ ИЗ ЗОНЫ КОМФОРТА
    2025-05-13 09:54

    "Недопустимо требовать, чтобы оппозиция отказалась от мандатов, ведь ее представители в избиркомах – единственная гарантия недопущения выборных нарушений со стороны власти", - заявила Чрезвычайный и Полномочный Посол Дзюник Агаджанян. Характеризуя инициативу импичмента, она высказала опасение, что эта инициатива может породить необоснованные ожидания в обществе. Спрашивается, а почему эти ожидания изначально выставлять как необоснованные, может, депутаты от оппозиции выйдут, наконец, из зоны комфорта, чтобы поработать над реализацией этой инициативы, например, посредством активизации уличной борьбы?

  • 12 МАЯ ИСПОЛНЯЕТСЯ 4-я ГОДОВЩИНА ОККУПАЦИИ ЧАСТИ ТЕРРИТОРИИ СУВЕРЕННОЙ АРМЕНИИ
    2025-05-12 09:38

    Заявление Пашиняна о том, что "нам не нужны пограничные посты на заснеженных горных вершинах" из той же серии, что и заявление о том, что он не будет воевать за 30% Черного озера. Про горные вершины вспомнили 13 сентября 2022 г., а заявлению о 30% предшествовало вторжение 12 мая 2021 г. 250 вооруженных азербайджанцев в окрестности Ишханасар и Черного озера в Сюнике.

  • ОБЩАЯ ПАМЯТЬ…
    2025-05-09 09:09

    Трамп решил не отставать от Путина, а потому объявил 8 мая днем победы США во Второй мировой войне. Дата сугубо условная, ведь Вторая мировая война для США (и не только) завершилась капитуляцией Японии в сентябре 1945 г., при чем же тут 8 мая? На днях по соседству с Белым домом в Вашингтоне состоялось шествие Бессмертного полка, которому не смогли помешать люди с украинскими флагами.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ