Последние новости

ՀՀԿ․ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ԾԱՅՐԱՀԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ Է

Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով:

Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է և բոլորովի էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը և Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը և նման մտադրություն չունեն նաև ապագայում:

Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբևէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար:

Միաժամանակ հարկ է նաև արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը 2020 թ. Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում ապօրինի կազմ ունի, բացահատորեն վերազանցել է իր լիազորությունները և կայացրել ակնհայտ ապօրինի որոշում:

Թե Սահմանադրությամբ, թե Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական Օրենքով Սահմանադրական դատարանն իրավասու չէր քննության ընդունել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գործը, այն պարագայում, երբ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռևս 2004 թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում:

Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

Երևան

28․03․2023

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРМЕНИЯ ПО УРОВНЮ СЕРВИСА ПРЕВОСХОДИТ НЕКОТОРЫЕ СТРАНЫ ЕВРОПЫ - МЕЖДУНАРОДНЫЙ КОУЧ
    2025-05-13 08:42

    Уровень сервиса в Армении намного лучше, чем в некоторых европейских странах. Об этом заявила международный мастер-тренер по клиентскому сервису и лидерству Анета Коробкина, имеющая многолетний опыт работы в индустрии развития персонала и, в частности, клиентского сервиса.

  • АРМЯНСКИЕ РЕВИЗИОНИСТЫ С БРИТАНСКИМИ УШАМИ
    2025-05-12 10:59

    Внимательно посмотрите, кто в армянской среде пытается подвергнуть ревизии историю Второй мировой войны, откуда взялся этот последний вздор («Гертруда-Сталинград-Объединенная Историческая Армения»), на кого они ссылаются, и все станет более чем очевидным, написал на своей странице в ФБ экс-депутат НС РА, кандидат исторических наук Мигран АКОПЯН, коснувшись прошедшей на днях на Общественном телевидении передачи, которая вызвала бурное негодование в армянском сегменте соцсетей. Публикацию полностью приводим ниже.

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: ВЛАСТИ ПРЕВРАЩАЮТ СТРАНУ В ПОЛИГОН ДЛЯ ВНЕШНИХ СИЛ
    2025-05-12 10:55

    Геополитическая перестройка в мире вступает в решающую фазу, а действующее руководство Армении продолжает действовать вразрез с национальными интересами, углубляя системный кризис безопасности, политики и социальной сферы, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, отметив, что такая модель подрывает саму национальную безопасность, исключая Армению из процессов формирования новой глобальной архитектуры. Публикацию полностью приводим ниже.

  • АРМЕН ОВАСАПЯН: ПОЧЕМУ В МОСКВЕ НИКОЛ БЫЛ НАПРЯЖЕН, РАСТЕРЯН И ПСИХОЛОГИЧЕСКИ НЕСТАБИЛЕН?
    2025-05-12 09:59

    Одиночество Никола в Москве и отсутствие Алиева –  это разные проявления одного и того же политического облика: одно – ложной представленности, другое – откровенного неоавторитарного отказа, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ