Դա հաստատում է ԵՄ-ի ապակառուցողական մտադրությունը ․ Զախարովան՝ Ռիտերի խոսքերի մասին
Շատ կարևոր է լսել ոչ թե նրանց, ովքեր երբեք միջնորդ չեն եղել կարգավորման հարցում, ովքեր երբեք չեն բերել հավելյալ արժեք և ովքեր չեն հասել որևէ գործնական արդյունքի, այլ կարևոր է լսել Բաքվին և Երևանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարությունը, որ եթե այս տարվա գարնանը Ադրբեջանի կողմից հարձակում չլինի, կարելի կլինի ասել, որ ԵՄ առաքելությունը հաջող է անցել։
«Հասկանում եք՝ սա է այս ամբողջ խնդրի առանցքային պատմությունը: Պետք է լսել, լսել և գործել երկու երկրների շահերից ելնելով։ Այո՛, մենք հիանալի հասկանում ենք, որ երկու երկրների տարբեր տեսակետներ կան, երբեմն՝ տրամագծորեն հակառակ։ Այո, մենք հիանալի հասկանում ենք, որ լինում են ծայրահեղ բարդությունների, սրացումների և այլնի ժամանակաշրջաններ։ Բայց միևնույն ժամանակ մենք ֆիքսում ենք և այն, որ կողմերը կարող են պայմանավորվել։ Գլխավորը նրանց համար համապատասխան մթնոլորտ, նման պայմանավորվածությունների, փոխըմբռնման համապատասխան հիմք ստեղծելն է և այդ փոխըմբռնմանը նպաստելը։ Այլ ոչ թե հակառակը։ Հիմա հակառակի մասին հարցին. այս հայտարարությունները միայն հաստատում են մեր կողմից հնչեցված եզրակացությունների վավերականությունը այս տարածաշրջանում Եվրամիության ապակառուցողական մտադրությունների և գործողությունների վերաբերյալ։ Բրյուսելն ակնհայտորեն շահագրգռված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության և մերձեցման ձևավորման հարցում, և իր ապաշնորհ, անընդհատ, ոչ պրոֆեսիոնալ, ոչ խելամիտ, ոչ ազնիվ գործունեությամբ նրանք հակասություններ են հրահրում Բաքվի և Երևանի միջև։ Եվ, իմ կարծիքով, մենք բոլորս տեսնում ենք դա, և դա թաքցնել պարզապես հնարավոր չէ»,- ասել է դիվանագետը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ հաջող միջնորդության որևէ օրինակ չկա «Արևմուտքի և ԵՄ-ի միջև ոչ միայն դժվար, այլ ամենաբարդ հակամարտություններում. «Իհարկե, ցավալի է, որ ԵՄ-ն չի մտածում, թե Անդրկովկասում խաղաղության ու կայունության համար ինչ անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել անպատասխանատու քաղաքականությունը։ Կոչ ենք անում հրաժարվել նման առճակատման սցենարներից։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ հենց Ռուսաստանի Դաշնության ջանքերով հաջողվեց կասեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումը 2020 թվականի աշնանը, 2022 թվականի սեպտեմբերին։ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման համար Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի և դրան հաջորդած պայմանագրերի լիարժեք կատարմանը այլընտրանք չկա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».