Տեղեկատվական շտաբ. Ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 15։00-19:00-ն, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի, նյութական վնասների փոխհատուցման կոմիտեի, 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դպրոցների շենքերում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Կտրոնների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում կավելացվեն կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք խոշոր հիմնարկներում պետծառայողների համար կգործեն սպասարկման առանձին կետեր:
Իսկ Հանրապետության մյուս համայնքների բնակիչները կտրոնները կարող են ստանալ ապրիլի 5-ից՝ համայնքային կենտրոններից:
Հորդորում ենք տեղամասեր այցելելուց առաջ ճշտել տվյալ հասցեների էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկը:
Հայտնում ենք նաև, որ վաղվանից մայրաքաղաքի և Մարտակերտի շրջանի խանութներին կմատակարարվեն բանջարեղեն՝ գազար, բազուկ, կաղամբ, սոխ, իսկ հաջորդող օրերին՝ նաև վարունգ ու լոլիկ: Ասկերանի և Մարտունու շրջանների խանութներին մատակարարումները կիրականացվեն ապրիլի 4-ից և 5-ից սկսած:
Հիշեցնենք, որ այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել նախկինում ստացած կտրոնները, գնումներ կատարելու համար կարող են դրանք օգտագործել մինչև ապրիլի 10-ը՝ միաժամանակ հնարավորություն ունենալով նաև ստանալու նոր կտրոններ:
Լուսանկարում նոր կտրոնի ձևանմուշն է, որտեղ նշված է մեկ անձի հաշվով ձեռք բերվող ապրանքատեսակի թույլատրելի քանակը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:52
Представители армянской общины Грузии выступили с резким заявлением в защиту Армянской Апостольской Церкви, обвинив власти Армении в целенаправленной кампании по подрыву национальной идентичности.
-
2025-06-09 16:50
Группа ортодоксальных евреев попыталась без разрешения войти на территорию армянского монастыря в Иерусалиме. Об этом сообщил Гегам Балян, представитель Движения спасения Армянского квартала Старого города.
-
2025-06-09 16:48
Политическая инициатива "Айакве" при необходимости готова физически защищать Первопрестольный Эчмиадзин. Об этом говорится в заявлении инициативы, опубликованном на фоне нападок властей на ААЦ,
-
2025-06-09 16:46
Думаю, что интенсивность вызова Самвела Шахраманяна на допросы определяется исключительно объемом дела. Об этом заявил его адвокат Роман Ерицян в беседе с журналистами сегодня, 9 июня, после очередного допроса бывшего президента Арцаха Самвела Шахраманяна.