Մոսկվան կանխելու է իր «դաշնակիցների ներքին գործերին միջամտելու փորձերը»
Ռուսաստանը առաջնային նշանակություն է տալու իր դաշնակիցների և գործընկերների ներքին գործերին միջամտելու փորձերին:
Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում, որի հաստատման մասին հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ «մերձավոր արտերկիրը խաղաղության, բարիդրացիության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու վերածելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է առաջնահերթ ուշադրություն դարձնել զինված հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, միջպետական հարաբերությունների բարելամվանը և կայունության ապահովմանը՝ ներառյալ «գունավոր հեղափոխությունների» և Ռուսաստանի դաշնակիցների և գործընկերների ներքին գործերին միջամտելու այլ փորձերի կանխումը»։
Ռուսաստանը նաև առաջնահերթություն կտա «Ռուսաստանի, նրա դաշնակիցների և գործընկերների երաշխավորված պաշտպանության ապահովմանը աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում, տարածաշրջանային անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ հիմնված անվտանգության անբաժանելիության սկզբունքի և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման գործում Ռուսաստանի առանցքային դերի, Միութենական պետության, ՀԱՊԿ-ի և պաշտպանության և անվտանգության ոլորտում Ռուսաստանի և նրա դաշնակիցների ու գործընկերների փոխգործակցության այլ ձևաչափերի փոխլրացման հիման վրա»:
Փաստաթղթում խոսվում է «Աբխազիայի Հանրապետությանը, Հարավային Օսիայի Հանրապետությանը համակողմանի աջակցության» մասին:
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը փաստաթղթում չեն հիշատակվում:
Մեդիամաքս
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.