Последние новости

Սթոլթենբերգ․ Ֆինլանդիան կմիանա ՆԱՏՕ-ին ապրիլի 4-ին

Ապրիլի 4-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ֆինլանդիան պաշտոնապես կդառնա Դաշինքի 31-րդ անդամը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ դաշինքի երկրների արտգործնախարարների՝ ապրիլի 4-5-ը կայանալիք հանդիպման նախօրեին։

«Սա պատմական շաբաթ է. Վաղը մենք կողջունենք Ֆինլանդիային որպես ՆԱՏՕ-ի 31-րդ անդամ՝ դարձնելով Ֆինլանդիան ավելի անվտանգ, իսկ մեր դաշինքը՝ ավելի ուժեղ։ Վաղվանից Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- ասել է նա։

Այս տեղեկությունը հաստատել են Ֆինլանդիայի նախագահի գրասենյակից՝ հայտնելով, որ երկիրը երեքշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Նրանք հավելել են, որ նախագահ Սաուլի Նիինիստոն կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու դաշինքին անդամակցելու պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ