Последние новости

«Ժողովուրդ». ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՇԱՐՔ Է ՍՊԱՍՎՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քննչական մարմիններում վարչության պետերի ազատման շարք է սպասվում առաջիկայում: Բանն այն է, որ դատախազներն ու քննիչները լուրջ բախումների մեջ են, ու լարվածությունն այն աստիճան է խորացել, որ անգամ ցանկացած քրեական վարույթի շրջանակներում, երբ նախատեսվում է հանդիպում քննիչների ու դատախազների միջև, նրանք չեն հանդիպում, իսկ գրավոր փաստաթղթերում էլ միմյանց հասցեին ընդհուպ վիրավորանքներ են շարադրում:

Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «պատերազմ» է հայտարարել և՛ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին:

Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի՝ այս ամենի նպատակը նրանց նոր անձանցով փոխարինելն է: Թե ովքեր են հավանական թեկնածուները քննչական մարմինների, առայժմ մեզ պարզել չհաջողվեց: Կհաջողվի արդյոք Աննա Վարդապետյանին հասնել բարձրաստիճան պաշտոնանկություններին, թե ոչ՝ ցույց կտան զարգացումները:

Ակնհայտ է, որ քննիչների ու դատախազների հարաբերություններն այնքան են լարվել, որ լուրջ գործերով քննություն իրականացնող վարչության պետեր պատրաստվում են ազատման դիմում գրել։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ