Նյու Յորքի Թայմս Սքվերում կանցկացվի ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Նյու Յորքի Թայմս Սքվերում ապրիլի 23-ին, ժամը 13:30-ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ցեղասպանության 108-րդ տարելիցի միջոցառման գլխավոր բանախոսները կլինեն Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության կառուցման և իրավունքների վերաբերյալ ծրագրի տնօրեն, Արցախում տեղի ունեցած վայրագությունների վերաբերյալ նախագծի հիմնադիր Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, ինչպես նաև ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Միջոցառումը կազմակերպվում է արդեն 39 տարի՝ «Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպության կողմից: Ի դեպ, կազմակերպությունը նաև մարդասիրական մրցանակ կհանձնի բանախոս Դեյվիդ Լ. Ֆիլիպսին:
Միջոցառմանը ելույթ կունենան տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաև «Հույսեր» համույթը՝ Սրբոց Նահատակաց հայկական ամենօրյա վարժարանի և Բրուքլինի հայկական դպրոցի սաների հետ միասին:
Թայմս Սքվերում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության հետ միասին «Վարդանանց ասպետներ ու դուստրեր»-ը կհովանավորի ուսանողական շարադրությունների ամենամյա մրցույթը, որը հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց ձայնն ու մտահոգությունները ցեղասպանության մասին իրազեկման և մարդու իրավունքների վերաբերյալ: Հաղթողների անունները կհայտարարվեն Հիշատակի երեկոյին:
Հաղորդագրությունում հիշեցվում է, որ և՛ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, և՛ Սենատը 2019 թվականին միաձայն հայտարարեցին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, որից հետո՝ 2021 թվականի ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նախագահ Ջո Բայդենը:
Ըստ հաղորդագրության՝ Հայկական Սփյուռքը կշարունակի իր եռանդուն ջանքերը՝ հիշելու, հարգելու և աշխարհին կրթելու համաշխարհային պատմության այս սահմռկեցուցիչ արաքի մասին, որը Թուրքիայի կառավարությունը մինչ օրս շարունակում է ժխտել:
Թայմս Սքվերում Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենամյա միջոցառումը հովանավորվում է «Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպության կողմից և համահովանավորվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Հայկական լիբերալ-դեմոկրատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության, Ամերիկայի հայ ազգային խորհրդի, Հայ իրավաբանների միության և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից: Մասնակից կազմակերպությունների շարքում են Հայ Եկեղեցու թեմը, Հայ Եկեղեցու Առաջնորդարանը, Հայ Առաջնորդական Եկեղեցին, Հայ Ավետարանական Միությունը, Հայ Կաթողիկե թեմը, Ամերիկայի հայկական ցանցի նյույորքյան գրասենյակը, Նյու Յորքի և Նյու Ջերսիի Հայ մարմնակրթական ընդհանուր միության սկաուտները, ՀՅԴ երիտասարդական միությունը և հայ ազգային երիտասարդական կազմակերպությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 15:08
Утром 13 июня премьер-министр Никол Пашинян отправился в Прагу, где примет участие в форуме Globsec. Это ежегодный международный форум по вопросам безопасности, организуемый общественной организацией, специализирующейся на теме международной и региональной безопасности, - пишет аналитик Акоп Бадалян.
-
2025-06-13 15:01
Российский МИД назвал удары Израиля по Ирану, его гражданам, мирным городам и объектам ядерно-энергетической инфраструктуры неспровоцированными и неприемлемыми. Об этом говорится в заявлении российского внешнеполитического ведомства.
-
2025-06-13 15:00
Армяне оказались в самолетах, совершивших вынужденную посадку в Баку в связи с событиями в Иране. В этой связи президент Союза армян России Ара Абрамян обратился в МИД России с просьбой сделать все возможное, чтобы обеспечить безопасность армян, сообщает САР.
-
2025-06-13 14:58
Спутниковое вещание программ «Радио Свобода» временно прекращено. Агентство США по глобальным медиа (USAGM), финансирующее медиакорпорацию, не продлило контракт с осуществлявшим трансляцию спутниковым сервисом. Об этом сообщил ТАСС со ссылкой на руководство «Радио Свобода».