Որևէ ներում չի լինելու ստեղծված իրավիճակը չարաշահող տնտեսվարողներին․ Արցախում ստուգումներ կկատարվեն
Այսօր ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին հանձնարարվել է ստուգումներ կատարել նաև շրջկենտրոններում և համայնքներում՝ ապրանքների մանրածախ վաճառքի գնաճի, ապրանքաշրջանառության հատուկ կարգի խախտումները վեր հանելու, իրավախախտների նկատմամբ վարչական վարույթներ հարուցելու և այդպիսի խախտումները բացառելու համար: Այդ մասին տեղեկացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Ինչպես ցույց է տալիս փորձը, առանց պետության կողմից կոշտ վարչական մեթոդներ և հարկադրանքի միջոցներ կիրառելու՝ տնտեսվարող սուբյեկտները օրինական դաշտ չեն մտնում:
Որևէ զիջում և ներում չի լինելու տնտեսվարող այն սուբյեկտներին, ովքեր չարաշահում են ստեղծված իրավիճակը, առավել ևս երբ նման մոտեցում է ցուցաբերվում շրջաններում, գյուղական բնակավայրերում:
Հանձնարարվել է նաև հումանիտար ճանապարհով ստացված սննդամթերքը և բանջարեղենը առաջնահերթ մատակարարել շրջաններին, որից հետո միայն Ստեփանակերտ քաղաքին», - ֆեյսբուքյան էջում գրել է նա:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.