Последние новости

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․ 28 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՆ Ի՞ՆՉ ԵՍ ԱՐԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլը լոպազ-լոպազ խոսում է տնտեսական հրաշքից. Սենց պատուհաս, սենց ստահակ, սենց չնթռլիկ ես չէի տեսել: Այս մասին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

 


Նա բերեց մի քանի թվեր. «2002 թվականին թոշակը եղել է 5500 դրամ, այսօր 46 հազար դրամ է միջին թոշակը: 2007-ին թոշակը դարձել է 12 500 դրամ, գներն աճել են 24 տոկոսով: Թոշակառուների համար վիճակը 6 հազար դրամով բարելավվել է: Այն ժամանակ կարտոֆիլը 80 դրամ էր:

2012 թվականին թոշակը դարձել է 29 հազար դրամ: Դա նշանակում է բարձրացել է 2,5 անգամ: Գները բարձրացել են 12 տոկոսով: 2012-ից հետո մինչև 2017 թվականը թոշակը դարձել է 40 հազար: Այդ 40 հազարը 2017-2022 թվականներին 5 տարում դարձել է 46 հազար: Աժել է 14 տոկոսով, գներն աճել են 24 տոկոսով: 5 տարում թոշակառուներն ավելի վատ են ապրել:

Աշխատավարձները 2002-ին միջինը 39 հազար դրամ էր: 2007-ին դարձել է 74 հազար դրամ: 2012-ին այն դարձել է 113 հազար դրամ: 2017-ին շխատավարձը դառնում է 177 հազար դրամ: 2022-ին այն դարձել է 235 հազար դրամ: Աճը կազմել է 33 տոկոս, գներն աճել են 24 տոկոս, սպառողական գները՝ 29 տոկոս: 4 տոկոս է իրական աճը կազմել աշխատավարձի: Այդ բարձրացմ,ան մեջ մտնում է նաև իրենց բաժանած պրեմիաները, որը կազմում է 500 մլն դոլար»:

Բագրատյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին 5 տարիների ընթացքում ծախսվել է 28 մլրդ դոլար. «Արա, բա դու 28 մլրդ դոլար փող ծախսես, թոշակառուի եկամուտը 15 տոկոսով պակասի՞: Բա դու ասում էիր նախկինները էսքան միլիարդներ ունեն, 28 մլրդ ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէիր կարողանում դնեիր բանակի վրա՞, տականք»,-ընդգծեց նա:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ