Последние новости

ՔՈԱՖ-ը մեկնարկում է դրամահավաք Արցախի երեխաներին աջակցելու նպատակով

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) մեկնարկել է հատուկ դրամահավաք, Արցախում արգելափակման մեջ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին այս դժվարին ժամանակահատվածում աջակցելու համար։

Կազմակերպության աշխատանքները Ստեփանակերտում մեկնարկել են 2022 թվականից՝ 3-6 տարեկան երեխաներին տրամադրելով նախադպրոցական կրթություն և լոգոպեդի ծառայություններ, իսկ մյուս խմբերին՝ հոգեբանական և սոցիալական ծառայություններ, որոնք օգնում են տեղացիներին հաղթահարել տարածաշրջանում տիրող ճգնաժամը։ Իրավիճակի օրեցօր վատթարացումը խիստ անբարենպաստ է ազդում երեխաների վրա՝ նրանց մոտ առաջացնելով սթրես, անքնություն, մղձավանջներ և ինքնարտահայտվելու դժվարություններ։

«Արցախում իրավիճակը շարունակում է վատթարանալ, այդ իսկ պատճառով ՔՈԱՖ-ի գարնանային դրամահավաքը նպատակ ունի հույս արթնացնելու արցախցի մանուկների և նրանց ընտանիքների համար և ապահովելու մեր համապարփակ ծառայությունների անխափան մատուցումը»,-նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Ցանկացողները կարող են միանալ դրամահավաքին հետևյալ հղումով։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ