Последние новости

Փարիզում Հայոց ցեղասպանության հուշարձանից ոչ հեռու կկանգնեցվի Ռուանդայի ցեղասպանության հուշարձան

Ֆրանսիան 1994 թվականին Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցնի, հաղորդում է AFP-ը: Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը 2021 թվականին խոստովանել է, որ իր երկիրը պատասխանատու է 1994 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում 800 000 գերազանցապես Ռուանդայի թութսիների սպանության համար:

Հուշարձանը կտեղադրվի Փարիզում՝ Սենա գետի ձախ ափին՝ արտաքին գործերի նախարարությունից ոչ հեռու: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Այն լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեկ այլ հուշահամալիրի դիմաց։ Գաղափարն այն է, որ «պետությունն իր տեսանելի և մշտական հարգանքն արտահայտի զոհերի հիշատակին», նշել է նախագահի գրասենյակը՝ հավելելով, որ մրցույթը կհայտարարվի մայիսի վերջին:

Երկար տարիների լարվածությունից հետո 2021 թվականին Մակրոնի կողմից նշանակված պատմաբանների հանձնաժողովը մեղադրական դատավճիռ է կայացրել արյունահեղության մեջ Ֆրանսիայի դերի վերաբերյալ:

Դրանում ասվում է, որ Ֆրանսիան «կույր» է եղել Ցեղասպանության նախապատրաստման հարցում և կրում է «լուրջ և չափազանց մեծ» պատասխանատվություն, և Ֆրանսիայի կառավարությունը համաձայնել է այդ եզրակացությունների հետ:

Սակայն հանձնաժողովը արյունահեղությանը Ֆրանսիայի մասնակցության ապացույցներ չի գտել։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ