Последние новости

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀԱՊԿ-Ը ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԼՌՈՒՄ

ՌԴ–ի ՀԱՊԿ դիտորդներ կամ խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության նոր փաթեթի վերաբերյալ առաջարկը ուշագրավ վիճակ է ստեղծել: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով` այս իրավիճակի տարօրինակությունն այն է, որ կողմերից որևէ մեկը փակագծեր չի բացում, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցության ծրագիրը։

Աբրահամյանը վստահ է` պետք է նաև հասկանալ, թե ինչ առաջարկ է արվել ՀՀ իշխանությանը ՀԱՊԿ դիտորդների կամ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, արդյոք մանրամասներ կան նրանց մանդատի, գործառույթների և հնարավոր տեղակայումների վերաբերյալ:

«Եթե առաջարկվող ռազմատեխնիկական փաթեթը ՀՀ-ի համար կենսական կարևորություն ներկայացնող սպառազինություն և տեխնիկա է ենթադրում, իսկ ՀԱՊԿ ներկայությունը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ինչու այն նվազագույնը քննարկման առարկա չի դառնում»,– նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծել է, որ ՌԴ-ից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ