Последние новости

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է՝ ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԻՐԵՆ ՓԱՍՏԱՑԻ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ

Երեկ կայացած դատավորների ընդհանուր ժողովում ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է.

«Ձայների շեշտակի առավելությամբ ԲԴԽ անդամ ընտրվեց արժանի թեկնածուն` դատավոր Արշակ Վարդանյանը։

172 ձայն է ստացել Արշակ Վարդանյանը, 71 ձայն մյուսը։

Ամեն ինչ կորած չէ...»։

Փաստաբան Արսեն Բաբայանը նույնպես անդրադարձել է ԲԴԽ անդամների ընտրությանը.

«172 դատավորներ ապացուցեցին, որ իրենց համար արժանապատվությունն ավելի բարձր է, քան 60 տոկոս աշխատավարձի բարձրացումը:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մեկ շաբաթ շարունակ դատավորներին տարբեր խողովակներով նախազգուշացրել էր, որ Արշակ Վարդանյանի ընտրվելու դեպքում դատավորների աշխատավարձերի 60 տոկոս ավելացումը չի լինի»։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Կարեն Անդրեասյանի պես մեծամիտ մարդ ես իմ կյանքում քիչ եմ հանդիպել։ Անգամ մյուս քպ-ականների համեմատությամբ՝ նրա մեծամտությունն ու գոռոզությունը կարգով ավելի բարձր են։

Վստահ եմ՝ դատավորների ընդհանուր ժողովի արդյունքները նրա համար շոկային էին, քանի որ նրան այդպես էլ չհաջողվեց ԲԴԽ անդամ դարձնել «իշխանությունների սրտի» դատավորին, որին նա անթաքույց սատարում էր, նույնիսկ՝ հրապարակավ։ Կարճ ասած՝ քպ-ի դրածոն չկարողացավ ԲԴԽ անդամ կարգել իր դրածոյին, և նա շատ լավ հասկանում է, որ դատավորներն իրենց գաղտնի քվեարկությամբ իրեն փաստացի ենթարկեցին իմպիչմենտի։

Արդյո՞ք նա դասեր կքաղի։ Կարծում եմ՝ ոչ։ Կարծում եմ՝ մեծամտությունը նրան թույլ չի տա գիտակցել, որ հեղինակությունը ո՛չ պաշտոնով են ձեռք բերում, ո՛չ օրենքի ուժով, ո՛չ կապերով, ո՛չ էլ նույնիսկ գիտելիքով։ Այլ շիտակությամբ ու սկզբունքայնությամբ»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ