Последние новости

Արթուր ՂՈՋԱԲԱՂՅԱՆ․ ԱՐԴԵՆ 2-3 ՏԱՐԻ Է՝ ԻՆՉ ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐ ԵՆ ՊՈԿՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ

Սյունիքի մարզոսւմ ընդհանուր առմամբ արոտավայրերի խնդիրներ կան, միայն Տեղ գյուղում չէ, որ խնդիր կա: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի անվտանգության խորհրդի համակարգող Արթուր Ղոջաբաղյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ներխուժումներից հետո մարզում ստեղծված իրավիճակին:

«Հողը կոնկրետ դեֆիցիտ է մեր մարզում, միայն Տեղ գյուղի հատվածը չի, Սև լճի հատվածում էլ արոտավայրեր կային, ջուր կար, և փաստորեն այնտեղ հիմա ռազմական պոլիգոն է, ոչ մեկն էլ չի արածացնում, անասուններին այլևս այնտեղ չեն տանում, Սիսիանի հատվածում էլ կորուստներ ունենք: Գլոբալ առումով միայն Տեղ գյուղի խնդիրը չէ, ուղղակի Տեղ գյուղում մարդիկ իրենց մշակած հողակտորներն են կորցրել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իշխանության դիրքորոշումը, որ չարժե էսկալացիայի գնալ կամ պատերազմ անել մի քանի ձյունածածկ գագաթի համար, արդեն ինդիկատոր է նրանց որդեգրած քաղաքականության համար:

«Արդեն 2-3 տարի է, ինչ մի քանի ամիսը մեկ հողակտորներ են պոկում Սյունիքի մարզից, տարբեր տեղերից իրենք մաքսիմալ քերում են: Օրինակ՝ սկզբում Որոտան- Գորիս ճանապարհն էր, որ եթե մի 500 մետր ավելի կանգնեինք, այդ ճանապարհը մեզ կմնար, դրա համար ուղղակի կամք էր պետք, որ կանգնեին ասեին՝ քանի որ սահմանագծում չկա, քարտեզները հստակ չեն , այս ճանապարհը մերն ենք համարում, հետ չենք գնում, մինչև կորոշենք, բայց դա չարեցին, նույնիսկ կարող էին հիմնավորում բերեին, որ միջպետական ճանապարհ է, չենք կարող տալ, բայց նրանք ասացին, որ այլընտարանքային կկառուցեն: Նույն ձև Ճակատենում, այնտեղ ավելի քիչ ՝ մոտ 50- 100 մետր տարածք էր, որ կարող էին առաջ կանգնել, բայց թուրքերն եկան, կանգնեցին, ասեցին չենք թողնի, որ դուք օգտգործեք, հայկական կողմն էլ խելոք ասեց՝ հա, մենք այլընտրանքային ճանապարհ կսարքենք, չգիտեմ էլ սարքել են, թե չէ: Հետո էլ Սև լճի դեպքերը, եկան թուրքերը, կանգնեցին ասեցին՝ մի քանի ձյունածածկ գագաթի համար հո կռիվ չենք անելու, սակայն այդտեղ ահռելի տարածքներ են թուրքերը վերցրել, հետո Նորավանի դիրքերում առաջ եկան, հետո Իշխանասարի դիրքերը գրավեցին, անցան էս մի կողմը Իշխանասարի: Այսինքն սա պետական քաղաքակնություն է, երբ պետությունն իրեն վախկոտ երեխայի պես է պահում, պարտվողի հոգեբանությամբ մեր իշխանությունը չունի իր մոտեցումը, որ հողը պետք է պահեն, կամ դառնա դուխով տղա և ասի՝ «հոպ, մի վայրկյան, այսպես չի լինի», Արցախի հանձնելը ինդիկատոր էր նրանց հոգեբանությունը հասկանալու համար»,- ասաց նա:

Խոջաբաղյանի խոսքով՝ այս իշխանությունը հայրենիքի , հողի հետ կապված սկզբունք չունի:

«Որ ինքը ունենար դա, հստակ կերևար թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո: Իսկ հիմա քարոզչությունն ու քաղաքականություն ցույց են տալիս, որ՝ էնքան որ յոլա ենք տանում էլի»,- ասաց նա:

Գորիսի անվտանգության խորհրդի համակարգողի խոսքով՝ Տեղ գյուղում անվտանգության լուրջ խնդիրներ կան, որը միայն այս առաջխաղացմամբ չէ, որ ստեղծվել են, այլ ընդհանրապես կա պատերազմի վտանգ:

«Երբ որ մենք հույսներս մեր վրա ենք դնում, ամեն ինչ էլ կարող ենք, բայց երբ ուրիշների վրա ենք դնում, անընդհատ էլ կորցնելու ենք: Մնում է հույսներս մեր վրա դնենք ու Արցախի հողերն էլ հետ բերենք: Իսկ այս իշխանությունը միայն թույլի դիրքերից է հանդես գալիս՝ բա մենք ինչ անենք, բա բայրաքթարները, բա դասալիքները, իսկ երբ նպատակ ես դնում ու պատրաստվում ես, հաստատ կհանսես քո նպատակին»,- իր խոսքը եզրափակեց Խոջաբաղյանը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ