ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի սահմանի մոտ «անհանգստություն է առաջացնում Բաքվում»
Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովը հայտարարել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Ադրբեջանի հետ սահմանի մոտ անհանգստություն է առաջացնում Բաքվում։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով POLITICO-ն:
«Սա երկկողմանի խնդիր է Հայաստանի և Եվրամիության միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանական զինուժը։ Այժմ մենք ունենք նաև ԵՄ առաքելությունը։ Այսպիսով, մենք ունենք անվտանգության օրինական հարցեր», - ասել է Սադիգովը Politico-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս առաքելությունը կարելի է դիտարկել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու Բրյուսելի փորձ։
Իր հերթին, ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, Politico-ին ասել է, թե Բաքվի հետ հարաբերություններում ԵՄ-ն «այլ սցենարի հույս ուներ», նշելով, որ Բրյուսելը Ադրբեջանի հետ կիսվում է տեղեկատվությամբ՝ Հայաստանում սահմանին պարեկության մասին։
«Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք բոլոր համապատասխան տեղեկությունները պարեկության և այլնի մասին, քանի որ չենք ցանկանում որևէ խնդիրներ», - հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.
-
2025-07-17 14:11
Экспортерам армянского коньяка, пострадавшим из-за задержек транзита через территорию Грузии, предоставят отсрочку по выплатам кредитов на закупку винограда, взятым в 2022–2023 годах. Соответствующее постановление было принято на заседании правительства в четверг.