«Հրապարակ». ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՅՆ ՏՈՒՆԸ, ՈՒՐ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԳՆԱՑԵԼ ԷՐ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան տեղեկացանք, որ ադրբեջանցիները մտել են Սիսիանի Բնունիս համայնք, թակել Գասպարյանների դուռը: Սիսիանի ոստիկանները հաստատեցին լուրը, սակայն ողջ օրը իրավապահները լռեցին, և պարզ չդարձավ, թե ինչպես են նրանք շրջանցել մեր սահմանապահներին, եղե՞լ են սահմանապահներ։
Ադրբեջանցիները 3-ն են եղել՝ զինվորական հագուստով։ Դուռը բացել է տիկին Շողիկը, ով կասկածել է ու ահազանգել ոստիկանություն։ Նա մեզ ասաց․ «․․․ո՞վ չէր վախենա, այո, վախեցել եմ … բան չխոսացին, բայց ամեն ինչ պարզ էր»։
Ավելի ուշ մեկ այլ բնակավայրում՝ Աշոտավանում, իրավապահները բռնել են ադրբեջանցիներից մեկին, տարել ոստիկանության Սիսիանի բաժին, մյուս երկուսը փախել են։ Ադրբեջանցին Աշոտավանում ևս այցելել է մի քանի տուն, զրուցել բնակիչների հետ: Ասել է, որ 3 օր է՝ Հայաստանում է, թաքնվել է անտառներում։
Մեր հարցին, թե ճի՞շտ է, որ երկուսը փախել են, ոստիկանության Սիսիանի բաժնից ասացին․ «Ո՞վ ասաց, որ 3-ն են եղել, միգուցե 6-ն են, մանրամասներ չենք կարող հաղորդել»։ Ոստիկանությունում ադրբեջանցին ասել է, թե տարածքը շփոթել է: Նրան փոխանցել են ԱԱԾ-ին։
Ուշագրավ է, որ ադրբեջանցիները Բնունիսում թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը, ում տուն ընդամենը մեկ ամիս առաջ, դստեր հետ, այցելել էր վարչապետի կինը` Աննա Հակոբյանը։ Համայնքում կատարվածը զուտ պատահականություն չեն համարում` տարբեր վարկածներ են քննարկում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 13:18
Полиция Армении, по состоянию на 12:00, доставила на штрафные площадки 109 транспортных средств, принадлежащих участникам мероприятий "Последний звонок".
-
2025-05-23 13:15
Задержанный по делу о похищении 590000 долларов из здания Следственного комитета Армении – и.о. руководителя Главного управления по расследованию экономических преступлений и контрабанды СК, утверждающий, что не имеет никакого отношения к происшедшему. Об этом пишет ArmLur.am, ссылаясь на собственные источники.
-
2025-05-23 13:12
В Грузию не допустили сотрудника представительства ЕС в Тбилиси Саймона Ванденбрука, пишет «Новости Грузия».
-
2025-05-23 13:12
Фонд «ЛУЙС» прокомментировал отчёт об исполнении государственного бюджета Армении за первый квартал 2025 года.