«Դրամահավաք. Օգնենք Ալեն Սիմոնյանին»
Լրագրող Անի Գևորգյանը դատարանի վճռով պետք է 257 հազար դրամ գումար վճարի Ալեն Սիմոնյանին և հերքի նրա մասին զրպարտություն համարվող տեղեկությունները։ Ալեն Սիմոնյանին այդ գումարը տալու համար լրագրողն այսօր ԱԺ դիմաց դրամահավաք է նախաձեռնել «Օգնենք Ալեն Սիմոնյանին» խորագրով։
Լրագրողը ձեռքին սմայլիկներով տարա է պահել, անցնող դարձողները այնտեղ գումար են թողնում։
«Ալեն Սիմոնյանը կարող է ուրախանալ այնքան ժամանակ, քանի դեռ նրան թույլ են տալիս զբաղեցնել ԱԺ նախագահի աթոռը։ Դրանից հետո այս դատական գործը վերաբացվելու է, վճիռները բեկանվելու են»,-հայտարարեց Անի Գևորգյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թ. ապրիլի 14-ին խորհրդարանում երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում և Արցախում ապագա կա, իշխող խմբակցության ու գործադիրի անդամները ծափահարել են։
«Երբ Ալեն Սիմոնյանը դուրս եկավ, ես պարզ հարց տվեցի, ինչո՞ւ են ծափահարում, այդքան զոհ ենք ունեցել, բացի այդ, վտանգված է թե Արցախը, թե Հայաստանի որոշ տարածքներ։ Ալեն Սիմոնյանը նույն կերպ ծափահարեց իմ դեմքին»,-ասաց նա։
Անի Գևորգյանն այդ օրը խմբագրություն վերադառնալուց հետո, երբ մուտք է գործում ֆեյսբուքյան իր էջ, տեսնում է, որ իր դեմ ֆեյքային գրոհ է սկսել, օգտագործել են իր երեխայի լուսանկարը, հնչել են հայհոյանքներ, սպառնալիքներ՝ իրեն ու երեխային ուղղված։
«Հարցազրույցի ընթացքում, ես ասացի՝ կարծում եմ, ներքին համոզմունք ունեմ, որ այդ ֆեյքային արշավը պատվիրված է Ալեն Սիմոնյանի կողմից, կապեցի այդ լարված ճեպազրույցի հետ, նախկինում էլ նման դեպքեր եղել են, նույն Ալեն Սիմոնյանի մասին է խոսքը, որ թքել է քաղաքացու դեմքին, նույն Ալեն Սիմոնյանի, որը, ըստ Փաշինյանների, սուտ տեղեկություններ է տարածել»,-ասաց Գևորգյանը։
Լրագրողի խոսքով, ամեն անգամ իրեն տեսնելիս Ալեն Սիմոնյանն հարցնում է՝ իմ գումարները ե՞րբ ես վճարելու։
«Հիմա ես քաղաքացիների օգնությամբ ուզում եմ կոպեկ առ կոպեկ գումարը տալ Ալեն Սիմոնյանին։ Գուցե «Յասաման»-ում ընթրիքի կամ Բալիում հանգստանալու համար է այս գումարը պետք։ Բայց ամեն դեպքում, կոպեկ առ կոպեկ ես Ալեն Սիմոնյանին տալու եմ այդ գումարը, չնայած համամիտ չեմ դատարանի որոշմանը, բայց պարտավոր եմ, պարտավոր եմ նաև հերքել անհերքելին, կրկնում եմ, որ հետագայում կապացուցվի, դատարանները հաշվի կառնեն կարծիք, ներքի համոզմունք հայտնելու իրավունքը»,-ասաց նա։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.