3 զոհ և վիրավորներ Տեղում. վիրավորների թվում է կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը
Սյունիքի մարզի Տեղ գյուղում ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը նախնական տվյալներով երեք զոհ և բազմաթիվ վիրավորներ ունի, գրում է «Հրապարակ» թերթը։
«Նախնական տեղեկություններով, վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են»,–գրել է լրատվամիջոցը։
Նշվում է, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ հայկական կողմին դեռևս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից։
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 16:00-ի սահմաններում կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 15:47
Пресс-секретарь президента России Дмитрий Песков прокомментировал задержание российских журналистов в Азербайджане.
-
2025-07-01 15:30
В подтексте заявлений и комментариев защитной группы Микаэла Аджапахяна я замечаю нечто неприятное. Почти повсюду, словно красной нитью, проходит идея отделить Микаэла от «террориста Баграта Србазана». Надеюсь, что ошибаюсь, но такое впечатление действительно есть. И не только в словах защитников Микаэла Аджапахяна, но и в заявлениях Церкви и других местах.
-
2025-07-01 14:24
Ленинский районный суд Екатеринбурга заключил под стражу Бакира Сафарова, обвиняемого по делу об убийствах прошлых лет, до 19 июля, сообщает ТАСС.
-
2025-07-01 14:19
В парламент Армении представили законопроект о тарифах за неуплату в городском транспорте в Ереване.