Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապել է մեղադրել Հայաստանին և հայկական գյուղն անվանել է ադրբեջանական ձևով
Ադրբեջանի ԱԳՆ-ն շտապ հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայաստանին մեղադրելով «սադրանքի» և «էսկալացիայի» մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից ականանետային միջոցների կիրառման մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ, որի նպատակն է տպավորություն ստեղծել, թե Հայաստանն է մեղավոր, Տեղ գյուղն անվանել է «Դիգ»։ Բաքվում հայտնել են նաև Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի շրջանում զոհերի և վիրավորների մասին: Բազմիցս մեղադրելով Երևանին «սադրանքի» մեջ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն սեփական սադրանքի պատասխանատվությունը գցում է Հայաստանի վրա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 06:01
Израильская авиация нанесла серию ударов вдоль русла реки Литани в районе Джеззин на юге Ливана. Об этом сообщает РИА Новости со ссылкой на ливанский военно-полевой источник.
-
2025-07-04 05:57
Генеральная прокуратура Республики Армения представила ходатайство председателю Национального Собрания Алену Симоняну о даче согласия на возбуждение публичного уголовного преследования в отношении депутата фракции «Армения» Артура Саргсяна.
-
2025-07-04 05:54
Президенты России и США провели телефонный разговор 3 июля, он длился около часа. Об этом сообщил журналистам помощник президента РФ Юрий Ушаков.
-
2025-07-04 05:50
Уполномоченный по правам человека в России Татьяна Москалькова направила официальное обращение к омбудсмену Азербайджанской Республики Сабине Алиевой в связи с задержанием граждан РФ, в том числе журналистов «Sputnik Азербайджан».