Последние новости

Կլաար․ ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների միջև մեծ «տարածություն» չկա

Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եղել է բավականին մանրամասն քննարկում Ադրբեջանը Նախիջևանին Հայաստանով կապող կապի շուրջ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես պետք է այն կառուցվի: Այս մասին Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնի կողմից կազմակերպված «Անվտանգությունը Հարավային Կովկասում. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ժամանակ։

Ըստ նրա, իրենք հասել են որոշակի ընդհանուր ըմբռնումների. «Մենք հասել ենք որոշակի ընդհանուր ըմբռնման, իսկ թե ինչպես պետք է դա իրագործվի, դա թողնվել է փոխվարչապետերի աշխատանքային խմբի վրա, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են ռուս գործընկերոջ հետ»,- ասել է Կլաարը:

Տոյվո Կլաարի կարծիքով՝ կողմերի դիրքորոշումների միջև մեծ տարածություն չկա և մի փոքր ավելի ինտենսիվ աշխատանքով կարելի է կամրջել տարակարծությունները՝ հասնելով ըմբռնման, թե ինչպես ապահովել այս տրանսպորտային կապը:

Կլաարը նաև հայտարարել է, որ տարածաշրջանի դրական զարգացումը բխում է ԵՄ շահերից. «Մեր մասնակցությունն այդ գործընթացին որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ։ Հարավային Կովկասը հարևան տարածաշրջան է և մեր ցանկությունն է, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի», - նշել է եվրոպացի պաշտոնյան:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ