Последние новости

«Հրապարակ». ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔՈՎ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԷՐ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ճակատագրի հեգնանքով, 2020 թ. պատերազմը սկսվելու օրը` սեպտեմբերի 27-ին, Հայաստանում չէր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. նա գտնվում էր Եվրոպայում:

Երեկ Հայաստանում չէր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` նա Բրյուսելում էր, և երեկ հաղորդեցին, որ այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությանը: Իսկ մինչ այդ, թշնամին սկսեց կրակել Տեղ գյուղի դիրքերի ուղղությամբ, և մենք, ըստ պաշտոնական տվյալների, որոնք սովորաբար ամբողջական չեն և աճի միտում են ունենում, տվեցինք 4 զոհ և 6 վիրավոր:

Հերթական անգամ պարզվեց, որ մենք տեղյակ չէինք, որ հարձակում է սպասվում և պատշաճ պատրաստված չէինք այդ հարձակումը հետ մղելուն»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ