ԱԺ-ում զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի
Ազգային ժողովում ապրիլի 13-ին Զինված ուժերի և այլ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում կանցկացվի՝ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի և անվտանգային միջավայրի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Հիշում եք, որ այսօր առավոտյան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց, որպեսզի երեկվա իրադարձությունների և ընդհանրապես անվտանգային միջավայրի վերաբերյալ փակ քննարկում կազմակերպվի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
Տեղեկացնեմ, որ կազմակերպել ենք, որը տեղի կունենա վաղը Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փակ նիստի ձևաչափով, որին կկարողանան մասնակցել բոլոր պատգամավորներ։ Ժամի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց Ռուբինյանը։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.