Սցենարը կանխատեսվել էր, հանձնարարականի կատարումը ձախողվեց. Փաշինյանը` Տեղի դեպքերի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար երկրորդ կարծիք չկա` Սյունիքի Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրույժ։ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց այդ մասին` անդրադառնալով Տեղում ստեղծված իրավիճակին` ադրբեջանական զորքերի շարժից մինչև երեկվա մարտեր։
«Սրանք կոնկրետ այն իրավիճակային դեպքերից են, որ կանխատեսելի էր, և այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, հանձնարարականներ տվել։ Իմ գնահատմամբ` այն, ինչ երեկ տեղի ունեցավ Տեղում, պետք է չլիներ, և առնվազն պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ` այդ սցենարը նույնպես կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` սրան պետք է հաջորդեն վարչական հետևանքները և խորը քննարկումները:
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Ապրիլի 11-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 14:01
Подготовка боевиков для выполнения теракта в концертном зале «Крокус сити холл» велась с июня 2023 года на территории Турецкой Республики, а также Афганистана. Об этом говорится в документах, с которыми ознакомился ТАСС.
-
2025-07-03 13:59
Один из крупнейших в мире ИТ-акселераторов, американская компания Plug and Play, откроет в Армении представительство. Проект, согласованный с правительством Армении, был одобрен в четверг на заседании кабмина.
-
2025-07-03 13:57
Первое за долгое время заседание Совета по конституционной реформе состоится через две недели. Об этом сообщила министр юстиции Армении Србуи Галян после заседания правительства в четверг.
-
2025-07-03 13:55
4 июля в 18:00 состоится марш в поддержку Самвела Карапетяна. в связи с этим «Мать Армения» призывает принять участие в шествии.