Последние новости

Գարեգին Երկրորդը ընդունել է Երևանի փոխքաղաքապետին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 12-ին ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել քաղաքամայր Երևանում Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ի նպաստ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես, եկեղեցիների և եկեղեցական կառույցների բարվոք պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին։

Այս առումով կարևորվել է գործակցությունը քաղաքապետարանի հետ՝ ապահովելու երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը։

Ըստ աղբյուրի՝ խոսվել է նաև Երևան քաղաքի առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ