Երասխում ռուսական ուղղաթիռի ընկնելու տեղում սկսվել է Եղիա Մարգարեի ժամատուն-տաճարի շինարարությունը
«МИР» Միջազգային մարդասիրական ֆոնդի վարչության ղեկավարության նախաձեռնությամբ Արարատի մարզի Երասխ գյուղում, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պաշտպանության կոմիտեի աջակցությամբ, սկսվել է Եղիա Մարգարեի ուղղափառ տաճար-ժամատան շինարարությունը՝ «Հիշողության բլուր» նախագծի իրականացման շրջանակում, որը հուշահամալիր է՝ ի հիշատակ Էրեբունի ավիաբազայի Մի-24-ի զոհված ռուս օդաչուների։ Այս մասին տեղեկացրել է «ՄԻՐ» միջազգային մարդասիրական ֆոնդի մամուլի ծառայությունը։
«Ժամատունը կդառնա ռուս օդաչուների հուշահամալիրի մի մասը, այն կառուցվում է մասնավոր նվիրատվություններով։ 2021թ. հունվարին հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել ուղղափառ խաչի տեղադրում և դրվել է Եղիա Մարգարեի տաճարի առաջին աղյուսը։
«Այս գարնանը շինարարության ակտիվ փուլում Արարատի մարզի բնակիչները հիմքի փորման աշխատանքներ կկատարեն, տաճարը կկառուցվի ամռանը և աշնանը՝ տեղի շինարարների ուժերով»,- ասել է «ՄԻՐ»-ի վարչության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը։ «Ապագայում տաճարը բաց կլինի ինչպես Երասխ գյուղի բնակիչների, այնպես էլ եկվորների համար, որոնք կցանկանան աղոթել, մտքերը միավորել Աստծո հետ և հարգել ռուսական ուղղաթիռի անձնակազմի հիշատակը, որը խփվել էր Արարատի մարզում 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյանն ուղեկցելիս։ Ամռանն այն բաց կլինի մշտապես, իսկ ձմռանը՝ պատարագների ժամանակ»,- ասել է Անդրանիկ Նիկողոսյանը։
Համալիրը ներառելու է տաճար-ժամատունը, տաճարամերձ տարածքը, ռազմապատմական թանգարանը, խաչակրաց երթի տեղը, ռուս օդաչուների հուշարձանը և այլ օբյեկտներ։ Համալիրի տարածքում կկառուցվի հետիոտն ճանապարհ, կտնկվեն պտղատու ծառեր, հատապտուղների թփեր, բուժական և դեկորատիվ բույսեր՝ բերված Ռուսաստանի տարբեր վայրերից, այդ թվում և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։ Նախագծի իրականացման համար կազմակերպվել է աշխատանքային խումբ բարձրորակ մասնագետներից՝ ճարտարապետներ, քանդակագործներ և հատակագծողներ Ռուսաստանից և Հայաստանից»,- նշվել է հաղորդագրությունում։
2020թ. նոյեմբերի 9-ին, Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 17.30-ին 102-րդ ռուսական ռազմակայանի ավտոշարասյանը Հայաստանի Հանրապետության տարածքում ուղեկցելիս հայկական Երասխ գյուղի օդային տարածքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանի մոտ ռուսական Մի-24 ուղղաթիռը ենթարկվել է հրթիռակոծման։ Հրթիռի հարվածից ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի լեռնային տարածքում։ Անձնակազմի երկու անդամները զոհվել են, մեկը միջին ծանրության վնասվածքներ է ստացել և տեղափոխվել կայանի աերոդրոմ։
Նույն օրը՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, ստորագրվել է ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մի-24-ը Հայաստանի տարածքում պատահմամբ է խփվել ադրբեջանցի զինվորականների կողմից։ «Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմին՝ ողբերգական միջադեպի հետ կապված, որը կրում է պատահական բնույթ և ուղղված չէ ռուսական կողմի դեմ»,- նշել են ԱԳՆ-ում։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ պատրաստ է փոխհատուցում վճարել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.