Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 67 անձանց կտրվի 500-հազարական դրամ օգնություն
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում որոշեց 33,5 մլն դրամ հատկացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին:
Ըստ նախագծի նրանցից յուրաքանչյուրին միանվագ կտրվի 500 հազարական դրամ:
Դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։ Սակայն նախարարություն առկա տեղեկատվության համաձայն բազմաթիվ զինծառայողներ որոշմամբ սահմանված կարգով չեն ներկայացրել դիմում սոցիալական աջակացությունը ստանալու համար (պայմանավորված պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքով, ինչպես նաև առողջական և անձնական խնդիրներով):
Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության որոշման մեջ, որով կհատկացվի 33.500.000 դրամ՝ Որոշման շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 67 զինծառայողի (67 x 500.000=33.500.000 դրամ):
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.
-
2025-06-09 11:12
Двое полицейских были ранены в результате наезда мотоциклистов во время протестов против миграционной политики президента США Дональда Трампа в Лос-Анджелесе, сообщило подразделение местной полиции.