Последние новости

«Հրապարակ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԸ ԿՐԵՄԼՈՒՄ ԼՈՒՐՋ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏՎԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Ռուսաստանը ՀՀ-ում իր դեսպանատան միջոցով վերջերս հարցում է իրականացրել Հայաստանում, որը, մեղմ ասած, խայտառակ արդյունքներ է գրանցել Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի հարցում։

Եթե մինչև 2018-ի հեղափոխությունը հայաստանցիների ավելի քան 70 տոկոսը դրական վերաբերմունք ուներ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, ապա այժմ այդ ցուցանիշը գրեթե կրկնակի նվազել է և մոտավորապես 40 տոկոս է կազմում։

Կրեմլում այս փաստը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել, բայց առայժմ չգիտեն ինչ անել և չեն պատրաստվում կտրուկ միջոցների դիմել, քանի որ հընթացս փորձել են ճշտել նաև Արևմուտքի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը և հանգստացել են, երբ տեսել են, որ այստեղ շեշտակի աճ չի գրանցվել: Փոխարենը, ըստ հարցումների, ավելացել է ՀՀ քաղաքացիների` Իրանի նկատմամբ վստահության ցուցանիշը»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ