Քոչարյան․ Փաշինյանը Տեղի հարցով հանձնարարական է տվել ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեղ համայնքի հետ կապված հանձնարարականներ էր տվել դեռ ադրբեջանական զորքերի առաջխաղացումից առաջ։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ապրիլի 12-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ապրիլի 11-ին Տեղ գյուղում կատարվածը պետք է չլիներ և առնվազն պետք է հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել։ Նա վստահեցրել էր, որ այդ սցենարը կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է։
«ՀՀ վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերանալ։ Թերություններ իհարկե կան, և մենք հետամուտ ենք, որ թերացողները պատժվեն։ Հանձնարարականները տրվում են այնտեղ, որտեղ քննարկվում են իրավիճակները։ ԱԽ նիստերի ժամանակ կարող են տրված լինել»,–ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե չի կարող ասել` կոնկրետ երբ է տրվել հանձնարարական, բայց որ չէր կարող տրված չլինել, հստակ է։
Քոչարյանը հավելեց, որ մեր զինված ուժերը եթե նման կեցվածք չդրսևորեին, ապա ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին և կտեղակայվեին այնտեղ։ Նա շեշտեց` այն, ինչ մերն է` մերն է, և այստեղ ոտնձգություն անելիս հակառակորդը պետք է իմանա, որ հարված է ստանալու։ Այս հարցում, ըստ ՔՊ–ական պատգամավորի, իշխանության կողմից հանձնարարական լինել-չլինելը նշանակությւոն չունի` ԶՈւ–ն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է կատարի։
Ինչ վերաբերում է ծառայողական քննությանը, ապա Քոչարյանը հայտնեց, որ անպայման կլինի այն. առաջին հերթին ԱԱԾ–ում, անհրաժեշտության դեպքում`նաև ԶՈւ–ում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.