Թեժ մարտեր՝ Սուդանի հայկական եկեղեցու շուրջ
Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին հայտնվել է երկրում արդեն երեք օր շարունակվող բախումների կիզակետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արևելք»-ին հայտնել են Խարթումում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչները:
Մեր հայրենակիցները հայտնել են, որ չնայած եկեղեցու շուրջ ընթացող բախումներին՝ մինչ այս պահը եկեղեցին վնասներ չի կրել:
Սուդանի հայկական համայնքը սփյուռքի ամենափոքր համայնքներից մեկն է. այնտեղ ապրում է շուրջ 15 հայ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Սուդանում հակամարտությունը շարունակվում է զինված ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի և կիսառազմական արագ արձագանքման խմբերի ղեկավար գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոյի միջև: Երկու գեներալները նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021 թ.-ի ռազմական հեղաշրջումը: Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:
Այսօր ավելի ուշ Սուդանում ստեղծված իրավիճակը կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 19:56
Газета «Грапарак» пишет:
-
2024-11-20 19:51
Представитель Армянской Апостольской церкви в Святом Престоле, Патриарший делегат в Западной Европе архиепископ Хажак Парсамян заявил об уничтожении христианских символов на международной конференции в Риме, посвященной сохранению религиозного и культурного наследия Арцаха.
-
2024-11-20 19:49
ВВС Израиля нанесли удар по Пальмире, есть погибшие и раненые, передает агентство SANA.
-
2024-11-20 19:48
В период с 10 по 14 ноября Азербайджан совершил 5 рейсов с вооружением и военной техникой в Нахиджеван. Самолеты курсировали между Гянджой и Нахиджеваном, пишет политолог Сергей Мелконян.