Последние новости

Ի՞նչ են քննարկել Կոպիրկինն ու Հովակիմյանը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեսպանի հետ ԿԸՀ–ում հյուրընկալվել է նաև դեսպանության ավագ խորհրդական Դմիտրրի Կազմինը։ Հավելենք, որ սա դեսպանի առաջին այցն էր ԿԸՀ նոր կազմի ձևավորումից հետո։

«Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ապա հյուրերը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև հետագա համագործակցության հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Հովակիմյանը, որի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Բացի այդ ընտրվեցին նաև ԿԸՀ 6 անդամներ։ Մինչ այդ ԿԸհ նախագահն էր Տիգրան Մուկուչյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2022 թվականի հոկտեմբերի 12-ին։ Մուկուչյանն այդ պաշտոնում էր 11 տարի։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ