Последние новости

Օլսոն. ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին:

«Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարևորությունը:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ