Последние новости

ԱՆԿԱՐԱՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻՆ

Ինչ-որ ոչ մի նորություն չկա Ռուբեն Ռուբինյանից ու Սերդար Քըլըչից։ Մինչդեռ սպառնում էի և՛ բեռնափոխադրումները կարգավորել, և՛ բացել սահմանը առնվազն երրորդ երկրների քաղաքացիների համար, և՛ Անիի կամուրջը վերանորոգել։ Սակայն սայլը դեռ տեղում է։

ԱՎԵԼԻՆ, ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԹԵ ՄԻ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ, ԱՊԱ ԴԱ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունն է, որում ասվում է . «Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգումը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանություններն այլ շահեր ունեն տարածաշրջանում»։ Իբր, ի տարբերություն Ադրբեջանի, որը շահագրգռված է խաղաղություն ու կայունություն ապահովել տարածաշրջանում։ «Պաշտոնական Բաքուն շահագրգռված է տարածաշրջանի զարգացմամբ, և դա հստակ երևում է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում Ադրբեջանի կատարած ստեղծագործ աշխատանքից։ Հայաստանը պետք է շատ սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ: Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է, Անկարայի և Բաքվի եղբայրությունն անսասան է»,- նշվում է հայտարպարության մեջ։

Հայտարարության սպառնալից հնչերանգն ակնհայտ է։ Միգուցե կարելի էր այդօրնակ հատարարությունը բացատրել Հայոց Ցեղասպանության հերթական տարելիցի մոտալուտությամբ. սպառնալիք Փաշինյանի կառավարությանը, որպեսզի Ցեղասպանության թեման չշեշտադրվի։ Բայց չարժե մոռանալ թուրք պաշտոնական անձանց վերջին այլ հայտարարությունները։ Օրինակ, Չավուշօղլուի պնդումները, որ հենց Թուրքիայի ռազմական արդյունաբերության աճը և, մասնավորապես, հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նշանակալիորեն օգնեց Ադրբեջանին հաղթել 44-օրյա պատերազմում։ Ահա այսպիսի անկեղծ խոստովանություն 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին, և այդ խորապատկերին Էրդողանի աշխատակզմի հայտարարություն, թե Հայաստանը «պետք է շատ սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ», քանի որ Թուրքիան «ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է»։ Ընդ որում հասկանալի է, որ պայմանագիրը, որի մասին խոսում է Էրդողանի աշխատակազմը, պետք է ստորագրվի հենց Բաքվի պայմաններով։

Եվս մեկ նշանակալի հայտարարություն եկավ Թեհրանից։ Իրանի Ժամանակակից պատմության ինստիտուտի արտաքին քաղաքական հետազոտությունների բաժնի տնօրեն, դոկտոր Հոսսեյն Ահմադին օրերս հայտարարեց. «Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ էին այս տարվա գարնանը լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի և Իրանի դեմ, որը հետաձգվեց Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Բայց պատերազմի վտանգ այդուամենայնիվ դեռ կա։ Անկարայի և Բաքվի նպատակը Հայաստանի հարավի բռնազավթումն է և ՆԱՏՕ-ի աջակցությամբ Իրանի սահմանին թաքֆիրականների (արմատական իսլամի ուղղություն խմբ.) ծավալումը»։

Իհարկե, Հոսեյն Ահմադին պաշտոնական անձ չէ։ Հասկանալի է, որ Թեհրանի պաշտոնական անձինք նման հայտարարություններ չէին անի։ Բայց Իրանի պաշտոնական անձանց նախաձեռնությամբ բազմիցս զորավարժություններ են անցկացվել Ադրբեջանի սահմանի վրա, իսկ հիմա ահավասիկ փորձագետը բաց տեքստով պարզաբանում է, թե ինչով էին պայմանավորված այդ զորավարժությունները։ Եվ հասկանալի է, որ այդպիսի հայտարարությունները բոլորովին էլ պատահաբար չեն հնչում փորձագետների շուրթերից։

Վերն ասվածը չի նշանակում, թե վաղը պատերազմ է սկսվելու։ Բայց ակնհայտ է, որ հավանականություն կա, և ակհայտ է, որ Երևանի վրա ճնշում է գործադրվում՝ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջաննի հետ Բաքվի պայմաններով և Ալիևի ու Էրդողանի առջև բացելու չարաբաստիկ «Զանգեզուրյան միջանցքը»։ Ա՜խ, ինչպիսի նվեր կլիներ դա Էրդողանին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին։

Այո, այսօր տարածաշրջանային ահագնացումը՝ դժվար հաշվարկելի հետևանքներով, ձեռնտու չէ աշխարհի առաջատար խաղացողներին, բայց, հաշվի առնելով Փաշինյանի կառավարության անողնաշարությունը և հանուն «խաղաղ օրակարգի», ավելի ճիշտ՝ իշխանության պահպանման, ամենատարբեր զիջումներ անելու նրա պատրաստակամությունը, նույն այդ տարածաշրջանային խաղացողները ահագնացում թույլ չտալու համար զիջումներ կպահանջեն հենց Երևանից։ Մանավանդ որ բոլորը գիտեն. ինչպիսի ձախողումներ էլ որ գրանցի Փաշինյանի կառավարությունը հանրապետության անվտանգության ապահովման գործում, այդ ձախողումների համար մեղավորների դերում հայ հասարակությանը կներկայացվեն ոչ թե Փաշինյանն ու իր թիմը, այլ բացառապես «նախկինները»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ