Ֆրանսիացիները Փարիզում գդալներով ու կաթսաներով բողոքել են Մակրոնի ելույթի դեմ
Ֆրանսիացիները հավաքվել են Փարիզի քաղաքապետարանի շենքի դիմաց և գդալներով հարվածում են կաթսաներին՝ ի նշան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձի դեմ բողոքի, որի հետ երկխոսությունն, իրենց կարծիքով, այլևս անհնար է, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Պետության ղեկավարը երկուշաբթի դիմել է ֆրանսիացիներին, որպեսզի բացատրի երկրում կենսաթոշակային բարեփոխման հապճեպ ընդունման անհրաժեշտությունը:
Ձախակողմյան կուսակցությունների կոչերով մարդիկ երեկոյան սկսել են հավաքվել Փարիզի քաղաքապետարանի մոտ, որտեղ «համերգ» են կազմակերպել՝ ի նշան նախագահի ելույթի դեմ բողոքի: Նրանք գդալներով հարվածում են մետաղական կաթսաներին ու կափարիչներին և վանկարկում բողոքի կարգախոսներ։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են մի քանի ցուցարարներ, նրանք նախագահից «ոչինչ չեն ակնկալում», իսկ «հասարակական երկխոսությունն ընդհատվել է» այն ժամանակ, երբ Մակրոնը հրաժարվել է հաշվի առնել ֆրանսիացիների ճնշող մեծամասնության կենսաթոշակային բարեփոխման հետ անհամաձայնությունը:
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 18:15
Международные активисты проводят акции в Брюсселе, называя Азербайджан оккупантом.
-
2024-11-20 18:14
Международное агентство по атомной энергии (МАГАТЭ) видит серьезную готовность Ирана к диалогу и принятию важных решений. Об этом, как передает РИА Новости, заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2024-11-20 18:12
Депутат Национального Собрания Армении от правящей фракции “Гражданский договор” Овик Агазарян отказывается сложить мандат и в эти минуты находится в парламенте
-
2024-11-20 18:09
Самым крупным проектом в транспортной сфере между Азербайджаном и Турцией является Зангезурский коридор. Как сообщает АПА, об этом заявил журналистам министр транспорта и инфраструктуры Турции Абдулкадир Уралоглу.