Последние новости

Պուտինն այցելել է Խերսոնի մարզ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզ և այնտեղ այցելել «Դնեպր» զորքերի խմբավորման շտաբ, որտեղ նա ծանոթացել է Խերսոնի, ինչպես նաև Զապորոժիեի ուղղություններում տիրող իրավիճակին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում ТАСС գործակալությունից:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի ղեկավարը Խերսոնի մարզ է ժամանել ուղղաթիռով, որից հետո արտաճանապարհային մեքենայով գնացել է շտաբ։ Այնտեղ «Դնեպր» զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Մակարևիչը ՌԴ նախագահին հայտնել է, որ խմբավորումը «իրականացնում է պաշտպանություն՝ կարգադրության համաձայն»։

Պուտինը շտաբում խորհրդակցություն է անցկացրել: ՌԴ նախագահին զեկույց են ներկայացրել նախ Խերսոնի, այնուհետև՝ Զապորոժիեի ուղղություններում ստեղծված իրադրության վերաբերյալ:

ՌԴ նախագահը նաև շնորհավորել է զինծառայողներին Զատկի տոնի կապակցությամբ և նրանց նվիրել սրբապատկեր, որը, Պուտինի խոսքով, պատկանել է «Ռուսական կայսրության ամենահաջողակ պաշտպանության նախարարներից մեկին»:

ТАСС-ը նշում է, որ սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է Խերսոնի մարզ: Ըստ հրապարակման՝ նախորդ անգամ Պուտինն «այցելել էր Ռուսաստանի նոր շրջաններ մարտի 19-ին, երբ մեկնել էր Մարիուպոլ»:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում 2022 թ.-ի սեպտեմբերի 23-27-ը հանրաքվեներ են անցկացվել Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ: Ըստ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ նշված տարածքները կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմ մտնելուն: Հանրաքվեները չեն ճանաչել ինչպես Ուկրաինան, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ