Последние новости

Ռուզաննա Գրիգորյան․ Եվրոդիտորդներն այսօր այցելել են Սոթքի հանքավայր

Արդեն չորրորդ օրն է Սոթքի հանքավայրի աշխատանքները դադարեցված են։ Անվտանգային նկատառումներից ելնելով տարհանվել են հանքի բոլոր աշխատակիցները, իսկ թե ե՞րբ կվերագործարկվի հանքը, այս պահին դեռևս հայտնի չէ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ, այսօր հայկական Զինված Ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ հանքավայր են այցելել դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդները։ Հանքավայրում, սակայն, նրանք չեն եղել։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում հայտնեց «GeoProMining»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը՝ հորդորելով եվրոդիտորդների դեպի հանքավայր կատարած այցի մանրամասները ճշգրտել ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներից։

Վերջինս տեղեկացրեց նաև, որ այսօր, աշխատանքային օրակարգով պայմանավորված, Սոթքի հանք է այցելել նաև «GeoProMining» ընկերության տնօրինությունը։

Հիշեցնենք, որ ապրլի ապրիլի 14-ին՝ երեկոյան ժամանակահատվածում, Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել, ինչի արդյունքում հանքավայրի աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել էին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ