Последние новости

«Ժողովուրդ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԹԱՔՑՆԵԼ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՎԱԽԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաշինյանն այևս չի կարողանում թաքցնել իր սեփական վախերը: Սրա մասին վկայում է նաև երեկվա՝ մեծաթիվ թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ խորհրդարան գալը: Փաշինյանն այս անգամ իսկապես գերազանցել էր ինքն իրեն. նախ՝ նրա՝ երեկվա խորհրդարան գալն աննախադեպ էր նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ վարչապետի մեծաթիվ թիկնապահներ հայտնվել էին ԱԺ դահլիճի ներսում:

Պատմության մեջ չի եղել դեպք, որ վարչապետի թիկնապահը մտնի ԱԺ նիստերի դահլիճ, իսկ Փաշինյանն այս հարցում էլ է որոշել «պատմություն» կերտել: Ֆրակցիաների շարքերից յուրաքանչյուրի վերևում կամ ներքևում նստած էին նրա թիկնապահները և հսկում էին պատգամավորներին»:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաև, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ, բացի ՊՊԾ աշխատակիցներից, կանգնած են նաև Փաշինյանի՝ քաղաքացիական հագուստով, բայց զինված թիկնապահները: Այս աստիճան ուժեղացված անվտանգությունը վկայում է մեկ բանի մասին՝ Փաշինյանը վախենում է, իսկ թե ինչից, միայն նա կիմանա: Փաստացի հեղափոխությունից հետո մետրոներով ու հեծանիվներով շրջող իշխանության ներկայացուցիչներն այլևս առանց թիկնապահների քայլ չեն անում:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ