Последние новости

Տեղում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Սյունիքի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից սպանված հայ զինծառայողները հետմահու պարգևատրել են։ Հրամանգիրը ստորագրվել է ապրիլի 13-ին.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Մկրտիչ Արմենի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր

Արիության մեդալով՝

Արթուր Ավետիսի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ

Հենրիկ Վաչագանի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի սպա, լեյտենանտ

Նարեկ Գագիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ»։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ