Последние новости

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ-ՈՒՄ ՉԿԱ ՄԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ, ՈՐՏԵՂ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պաշտոնապես արդեն հաստատված է, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից մեկը Կապանում քաղաքացիական անձ է սպանել:

Ով գոնե նվազագույն չափով տիրապետում է ՀՀ քարտեզին ու գիտակցում, թե ինչ է նշանակում Սիսիանի ուղղությամբ ներթափանցելն ու այնուհետև Կապան համայնք հասնելը, բնականաբար գիտի, որ այս իշխանության պայմաններում, ՀՀ-ում տրամաբանորեն չկա մի բնակավայր, որտեղ չեն կարող մուտք գործել ադրբեջանցիները:

Տեղի ունեցածը կարող էր արձանագրվել սահմանագծի այլ ուղղությամբ, այլ մարզում, այլ համայնքում ու լրիվ այլ ելքով:

Դեռ պարզ չէ, թե ՀՀ տարածք մուտք գործելով ինչ նպատակներ են հետապնդել 2 ադրբեջանցիները, սակայն ակնհայտ է, որ կազմակերպված, այլ պատրաստություն անցած դիվերսիոն խմբերը կարող են խոշոր վնաս հասցնել ՀՀ-ին:

Մեր երկրում անվտանգությունն արտահայտվում է մեկ ձևով` Փաշինյանի անձնական պաշտպանությամբ, այլ բան նրան ու նրա իշխանությանը չի հետաքրքրում»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ