«Ժողովուրդ»․ ԱԱԾ-Ն ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԸ ԿՈՒՂԱՐԿԻ ԴԱՏԱՐԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Ազգային անվտանգության ծառայությունն այն կուղարկի դատարան: Խոսքը 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործին է վերաբերում, որով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում՝ Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ ևս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։
Այս գործով հարցաքննվել է 162 մարդ։ Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում Գագիկ Ծառուկյանին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հետաքրքիր է, որ այս գործով մեղադրվող բոլոր անձանց առնչվող քրեական գործերը կարճվել են, և միայն Ծառուկյանի գործն է ուղարկվում դատարան: Ի դեպ, սա մեծ հաշվով փուչիկ գործ էր, քանի որ այդպես էլ հիմնավոր ապացույցներ ձեռք չէին բերվել, որ Ծառուկյանն ընդհանրապես կապ ուներ ընտրակաշառքի թեմայի հետ, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ, և հիմա ստիպված են գործն ուղարկել դատարան:
VERELQ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 19:57
Нынешняя ситуация лишний раз подтверждает, что переговорного процесса, как такового, между Арменией и Азербайджаном нет. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2024-10-07 19:48
«Армения – страна без нефти, но это страна, у которой есть вода и умные люди, и она всегда была на высоких позициях по уровню образования.
-
2024-10-07 19:43
США и ряд западных стран пытаются вклиниться в процесс работы над мирным договором между Арменией и Азербайджаном. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков, комментируя вопросы нормализации отношений между Баку и Ереваном.
-
2024-10-07 18:55
Глава МИД России Сергей Лавров и генсек СНГ Сергей Лебедев подводят итоги заседания Совета министров иностранных дел содружества, передает РИА Новости.