Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ԽՈՑԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ՀԱՐՎԱԾՈՒՄ
44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումների ու որպես հետևանք հազարավոր մարդկային զոհերի ու տարածքային կորուստների ֆոնին, իշխանության տարբեր դեմքեր պնդում են, թե իրենք բարեփոխումներ են անում, իրավիճակ փոխում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով, շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում:
Ի դեպ, ինքը` Փաշինյանը, խոստովանում է, որ տապալել են անվտանգության ոլորտում իրենց հանձնառությունները, ինչի մասին խոսել է և´ Տեղ գյուղի իրադարձությունների օրերին, և´ հետպատերազմյան ժամանակահատվածում բազում կորուստներից հետո:
Դրան զուգահեռ, իշխանության քարոզչամեքենան անհույս ճիգեր է գործադրում մարդկանց համոզելու, որ իրականում անվտանգության համակարգը արդյունավետ գործում է, իսկ այն մարդիկ` փորձագետները, քաղաքական կամ հասարակական գործիչները, սահմանամերձ համայնքների բնակիչները, ովքեր խոսում են անվտանգային խնդիրների մասին, իրենք են մեղավոր, իրենք են միայն խոսում երկրի խոցելիության մասին, իսկ իրականում կյանքը հրաշալի է:
Քարոզչական միջոցները բացառապես ներիշխանական ճակատում կիրառող իշխանությունն այդպես էլ չգիտակցեց կամ ձև է տալիս, թե չի գիտակցում, որ ադրբեջանական ցանկացած հարձակումից առաջ, ադրբեջանցիները խորը ուսումնասիրում են սահմանագծի տարբեր հատվածներ, փորձում գտնել խոցելի ուղղություններ ու հարվածել:
Խոցելի տեղերը նվազագույնին հասցնելու և անվտանգային համակարգն իր գծերի վրա դնելու փոխարեն, վարչական ողջ ռեսուրսը դրած է իշխանությանն արդարացնելու և իշխանության քննադատներին տարբեր միջոցներով լռեցնելու վրա` մեկի վրա հոդված գրելով, մեկի նկատմամբ քրեական գործ սարքելով, երրորդին ահաբեկելով կամ բռնությամբ սպառնալով:
Իրենք էլ հո գիտեն, որ իշխանության ու նրա առանձին դեմքերի մասով իրավապահ համակարգը կույր է և խուլ, իսկ մահակը նախատեսված է բացառապես ընդդիմախոսների համար», - գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 11:08
Домашние растения сейчас на пике популярности. Стоит зайти в соцсети – и буквально у всех они ветвятся и цветут в каждой комнате, а с полок выглядывают суккуленты. Что же такого хорошего в домашнем саду, зачем он вообще нужен?
-
2025-07-08 10:40
Политолог и эксперт по постсоветскому пространству Аслан Рубаев в интервью Alpha News прокомментировал текущую ситуацию в Армении и возможные геополитические последствия.
-
2025-07-08 10:32
На самом деле, всё ясно с главой партии «Гражданский договор», который занимает пост премьер-министра Республики Армения. Ради удержания своей власти он выходит за пределы своих полномочий, незаконно вмешивается или узурпирует исключительные полномочия правоохранительных органов. Иными словами, эти полномочия принадлежат исключительно этим органам, и премьер-министру запрещено делать то, что он делает.
-
2025-07-08 10:27
Следственный комитет Армении проводит неотложные следственные действия в компании "Электрические сети Армении". Об этом сообщили в пресс-службе ведомства.