Последние новости

Զոհված զինծառայողների ծնողները մեկ ժամով բացեցին պողոտան

Ազատ գյուղի զինվորական կացարանից հրդեհից զոհված զինծառայողների ծնողները, որոնք վաղ առավոտից փակ էին պահում Տիգրան Մեծի պողոտան, ժամանակավորապես բացեցին ճանապարհը։

Ոստիկանները նշեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելու պահանջը փոխանցվել է Կառավարությանը։ Նիստի ավարտից հետո ծնողները հանդիպման մասին պատասխան կստանան։ Ծնողները նշեցին, որ մինչև 10։30 կբացեն ճանապարհը։

Հիշեցնենք, որ նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և խոստացել պահանջը փոխանցել վարչապետին և նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչև նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ