Последние новости

Զոհվածների ծնողները փակել են Հանրապետության հրապարակին կից փողոցները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողների ծնողները այսօր պարբերաբար փակում են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

 

Նշենք, որ ծնողները դժգոհում են դեպքի քննության ընթացքից։

Նրանք այսօր վաղ առավոտից տարբեր փողոցներ էին պարբերաբար փակում։

«Առ այս պահը որևէ պաշտոնական պատասխան չկա՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ», - լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ